Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Խուզարկություններ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց բնակարաններում

Խուզարկություններ Ժիրայր Սեֆիլյանի և այլոց բնակարաններում
07.04.2015 | 13:41

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հրապարակային դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով կարգախմբեր հատկացնել ապրիլի 8-ին, Արթիկում և Վանաձորում անցկացվող հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար: «Ոստիկանության ուշադրությունը հատուկ հրավիրում ենք մեր ավտոշարասյան անվտանգության ապահովման անհրաժեշտության վրա, որովհետև այս անգամ ավելի հավանական է, որ մեր նկատմամբ հարձակումները և այլ ոտնձգությունները կարող են կատարվել ճանապարհի՝ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում: Նախորդ անգամ այդպիսի նախադեպ տեղի է ունեցել»,- ասված է դիմումում։ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը զգուշացնում էր, որ օրենքով նախատեսված տարրական պարտականությունները չկատարելու դեպքում հանրահավաքի մասնակիցների և ավտոշարասյան նկատմամբ որևէ ոտնձգության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ոստիկանության վրա»: Դա՝ երեկ, այսօր շաբաթն ավելի շուտ եկավ, քան՝ ուրբաթը։ Վաղ առավոտյան խուզարկություն է կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015 թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:
«Բացի այն, որ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Առերևույթ հանցագործության նախապատրաստության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների հետ համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ մի շարք վայրերում այս պահին կատարվում են խուզարկություններ»,- ասվում է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության տարածած հաղորդագրության՝ այսօր ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի շենք (Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ) են ներկայացել իրավապահ մարմինների երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցներ՝ Հատուկ քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանի գլխավորությամբ: Նրանք ներկայացրել են «Հիմնադիր խորհրդարանի» շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: «Հիմնադիր խորհրդարան» ժամանած փաստաբանին նրանք հրաժարվել են ներկայացնել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ և արգելել են նրան և ՀԽ ներկայացուցչին մուտք գործելու շենք: Ըստ հաղորդագրության՝ իրավապահների մեկ այլ խումբ ներկայացել է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Կարո Եղնուկյանի բնակարան:
Ավելի ուշ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանին և սկսել են խուզարկել Ժիրայր Սէֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները։

Դիտվել է՝ 1587

Մեկնաբանություններ