Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դատավորներ են նշանակվել

Դատավորներ են նշանակվել
24.02.2015 | 12:34

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի փետրվարի 13-ի ԱԽ-4-Ե-2, ԱԽ-4-Ե-3 և ԱԽ-4-Ե-4 եզրակացությունները` որոշում եմ. 1. Գրիգոր Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր: 2. Հովհաննես Ավագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 3. Տաթևիկ Գրիգորյանին նշանակել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ