Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայաստանը և Թուրքիան կհանդիպեն ՄԻԵԴ-ում

Հայաստանը և Թուրքիան կհանդիպեն ՄԻԵԴ-ում
28.01.2015 | 14:31

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
Դատավարությանը որպես կողմ են ներգրավված Հայաստանն ու Թուրքիան:
Դատավարությունը կարևորելով՝ Թուրքիան օրեր առաջ չեղարկել էր Փերինչեքի՝ երկրից դուրս գալու արգելքը, և երեկ նա 200 մարդուց բաղկացած պատվիրակությամբ մեկնել էր Ստրասբուրգ:
Ստրասբուրգում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ:
2007-ի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ֆինանսական և քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: Մեր երկիրը ՄԻԵԴ-ում կներկայացնի միջազգային իրավապաշտպան Ամալ Ալամուդին-Քլունին։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դատավարության ընթացքում Շվեյցարիան և Դողու Փերինչեքը խոսելու 30 րոպե ունեն, Թուրքիային և Հայաստանին 15-ական րոպե է տրամադրվելու, որից հետո 10 րոպե՝ հարցուպատասխանին: Փերինչեքը խոսելու է թուրքերեն, 10 րոպե, և բացատրելու է, թե ինչու է հերքել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարությանը օտարերկրացի փաստաբան է պաշտպանելու: Փերինչեքի հիմնական հակափաստարկը լինելու է խոսքի ազատության իրավունքը:

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ