Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինչպես է Պերմյակովը մուտք գործել Ավետիսյանների տուն

Ինչպես է Պերմյակովը մուտք գործել Ավետիսյանների տուն
17.01.2015 | 22:16

Քրեական գործով պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով՝ ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում քննչական խումբը փորձագետների հետ կատարել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, ոստիկանության ստորաբաժանումներին հանձնարարվել է պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և հայտնաբերելու դեպքում դրանք ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
«Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած և օգտագործած լինել նաև տուժողների հեռախոսները»։
«Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչև Ավետիսյանների տուն հասնելը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ