Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

«Պատրաստ են նույնիսկ դիմելու հացադուլի, բայց իրենց ձայնը լսող չկա»

«Պատրաստ են նույնիսկ դիմելու հացադուլի, բայց իրենց ձայնը լսող չկա»
06.10.2014 | 14:17

««Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ողջ նախաքննական և դատական գործընթացը ֆարս է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը: Նա նշել է, որ դատարանում որպես տուժող են հանդես գալիս միայն ոստիկանները, վկաները նույնպես ոստիկաններ են, իսկ ազատության համար մարտնչող մարդիկ կանգնած են դատարանի առաջ:

«Իրենք պետք է հայտնվեն բանտերում իրական հանցագործների փոխարեն՝ իրենց ընտանիքներն անօգնական թողնելով: Պահանջում ենք, որ արդարություն լինի, բայց նրանք գրեթե մեկ տարի է` բանտերում են, և արդեն իսկ արդարությունը խախտվել է: Իրենք էլ դուրս էին եկել հենց արդարության համար, քանի որ մեր երկրի ոչ մի բնագավառում չկա արդարություն»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մեղադրող կողմն առաջարկել է Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ 5: Մյուս ամբաստանյալների մասով դատախազն առաջարկել է 50 հազար դրամ տուգանքից մինչև 8 տարի 6 ամիս ժամկետ:

Ռուզաննա Բադալյանը հիշեցրել է, որ գործով տուժող ոստիկանները հիմնականում տուժող են ճանաչվել կա՛մ պայթուցիկի արդյունքում աչքերը մրմռալու, կա՛մ հրելու համար:
«Նրանք ուզում էին ներկայացնել ողջ հանրությանը իրենց գաղափարը, նրանք անձնական խնդիր չէին լուծում: Նրանց պետք է ազատ արձակել, քանի որ երթը խաղաղ էր: Պարզապես ոստիկանությունը հարմար պահը որսաց ու մտավ տղաների մեջ, խառնաշփոթ ստեղծեցին և նրանք ստիպված սկսեցին պաշտպանվել: Այո՛, նրանք ունեին մահակներ ու պայթուցիկներ, քանի որ, չվստահելով ոստիկանությանը, նախապես վերցրել էին ինքնապաշտպանվելու համար: Նրանք շարժվել են օրենքով, իսկ ոստիկանները պարտավոր էին օգնել փողոցն անցնելու: Այս իրավիճակը չէր ստեղծվի, եթե ոստիկանությունը չուզենար»,- այսպես է հայտարարել գործով ամբաստանյալ Վահե Մկրտչյանի կինը:

Ամբաստանյալներից Սևակ Մնացականյանի մայրն էլ՝ տիկին Նորան, ասել է, որ զղջում է, որ որդուն սովորեցրել է լինել ազնիվ, ճշտախոս ու հայրենիքը սիրող, քանի որ Հայաստանում նման մարդիկ տեղ չունեն:

«Սևակին այժմ դատում են ընկերոջը օգնելու համար: Նա նոյեմբերի 5-ին տեսել է, որ 8 հոգով հարձակվել են Ավետիս Ավետիսյանի վրա և ծեծում են: Նա վրա է հասնում ու հրում ոստիկաններին: Դրա համար այսօր դատապարտվում է 4 տարվա ազատազրկման: Բայց եթե այդ մարդը նույնիսկ ընկերն էլ չլիներ, Սևակը դարձյալ պաշտպանելու էր, որովհետև նա էությամբ այդպիսին է»,- ասել է նա:

Կանայք ասուլիսի վերջում հայտարարել են, թե պատրաստ են անգամ հացադուլի նստելու, բայց արդեն հասկացել են, որ Հայաստանում իրենց ձայնը լսող չկա:

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ