Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
04.10.2014 | 13:11

Ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը երեկ փոխարինվել է տնային կալանքով:

Նրա փաստաբան Սամվել Կարախանյանը նշել է, որ Հայրապետյանի պաշտպանական կողմը դիմել էր դատարան՝ վատառողջ Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանքը, տնային կալանքով փոխարինելու խնդրանքով, և դատարանը բավարարել է այն:
Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք էր առաջադրել նրան:
Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ