Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը
12.09.2014 | 14:09

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ. «Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարև Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։ Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաև խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է նրա վրա, հարվածել ձեռքին և գետնին գցել նկարահանող սարքը:
Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսևորած և բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես «անվտանգության աշխատակից»: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:
Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետևաբար՝ քրեորեն պատժելի արարք:
Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.
ՀՀ Ազգային ժողովից՝ պատասխանատվության ենթարկել նշված անձնավորությանը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով,
ՀՀ դատախազությունից՝ սույն հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին:


ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»:

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ