Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Զոհերին կտրվի՞ փոխհատուցում՝ դեռ հայտնի չէ

Զոհերին կտրվի՞ փոխհատուցում՝ դեռ հայտնի չէ
04.09.2014 | 17:33

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագիր է սպասում այդ նախագծին:
Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծը դեռ պետք է քննարկվի ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որից հետո էլ հայտնի կդառնա՝ ընդգրկվելո՞ւ է օրակարգում, թե՞ ոչ:
Կայքերում տպագրվել էր տեղեկություն, որ շրջանառության մեջ դրված ՀԱԿ-ի այդ օրինագծին չեն միացել ԱԺ ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը, և այն ստորագրել են միայն ՀԱԿ-ի մյուս հինգ պատգամավորները: Կա՞ն հակասություններ ԱԺ ՀԱԿ պատգամավորների միջև:
Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծի տակ ստորագրելիս ինքը չի տեսել Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի ստորագրությունները, իսկ այլ տեղեկության ինքը չի տիրապետում:
Լյուդմիլա Սարգսյանին հիշեցրինք, որ անցյալ տարի գարնանային նստաշրջանում օրենսդրական նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը սվիններով ընդունվեց ՀԱԿ խմբակցության իր գործընկերների կողմից: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում: Լ. Սարգսյանը հիշեց, որ այն ժամանակ դեռևս «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան» հետ չէր կանչվել ԱԺ-ից, իսկ հետո Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ այն հանվեց ԱԺ օրակարգից, ինչն էլ առիթ տվեց հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ:
ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեր հարցին՝ ինչո՞ւ չի միացել իր գործընկերների օրենսդրական նախաձեռնությանը, արձագանքեց. «Ես այդ մասին տեղեկացել եմ մամուլից»:
Իսկ ԱԺ կայքում օրենքի նախագծի հետ տեղադրված էր նաև հիմնավորում «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման մասին:
«2001 թ. նոյեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան»: Սահմանադրական դատարանը 2003 թ. օգոստոսի 20-ին որոշել է, որ կոնվենցիայով «ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Այս երկու հանգամանքները բավարար են, որ գործի Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածով ամրագրված հայտնի սկզբունքը, ըստ որի՝ պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հակասում են պայմանագրի առարկային ու նպատակին, երբ այն վավերացման ենթակա պայմանագիրն ստորագրել է»,- ի մասնավորի նշված է հիմնավորման մեջ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1469

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ