Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Դուխով եղեք, էս երկիրը մերն է»

«Դուխով եղեք, էս երկիրը մերն է»
04.07.2014 | 15:19

Ինչպես նախորդ, այնպես էլ այսօր, Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատական նիստը սկսվեց ուշացումով. ժամը 12.00-ին հայտարարված դատական նիստը սկսվեց ժամը 13.15-ին: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը տեղից ռեպլիկ նետեց՝ հայտարարելով, որ դա արհամարհանք է դատական նիստի մասնակիցների, ամբաստանյալների և լրագրողների նկատմամբ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստն ուշացումով սկսելը պատճառաբանեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի զբաղվածությամբ և ուշանալով:
«Դուխով եղեք, էս երկիրը մերն է»,- դատարան մտնելով դահլիճում նստածներին դիմեց անցյալ տարի նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիայի մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը:
Նախորդ դատական նիստում հայտարարվել էր, որ դատարանը սկսում է ապացույցների հետազոտման փուլը: ՈՒստիև՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ցույց տալով երեք կնքված տեսաերիզները, հայտարարեց, որ դրանք պետք է ցուցադրվեն հերթով: Նա տեղեկացրեց նաև, որ տեսաերիզներից զատ, գոյություն ունեն տասնչորս սկավառակներ, որոնցից յուրաքանչյուրում ներկայացված են յուրաքանչյուր մեղադրյալին վերաբերող հատվածներ:
Տեսաերիզներից առաջինի ցուցադրությունը տևեց գրեթե մեկ ժամ: Շանթի ելույթները Մաշտոցի պողոտայում, նրա խոսքերը (չի ուզում Հայաստանից գնալ, չի ուզում կամրջից իրեն գցել, չի ուզում ապրել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում և այլն), ոստիկանական գործողությունները ներկայացված էին մանրամասն: Տեսաերիզից պարզ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բռնություն կիրառում այդ ժամանակ Ազատության հրապարակին հարակից տարածքում գտնվող տարբեր քաղաքացիների նկատմամբ: Երբ առաջին տեսաերիզի ցուցադրությունն ավարտվեց, Շանթ Հարությունյանն առարկեց, թե ինչ իմաստ ունի ցուցադրել նաև մյուսները, եթե դրանք չեն տարբերվում: Երկրորդ տեսաերիզը ցուցադրվեց հատվածաբար: Այնուհետև դատավորը հայտարարեց ընդմիջում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ