Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«Չինգիզ Այթմատովն էլ էր դիվանագետ». Հովհաննես Մանուկյանը` Յուրի Վարդանյանի դեսպան նշանակվելու մասին

«Չինգիզ Այթմատովն էլ էր դիվանագետ». Հովհաննես Մանուկյանը` Յուրի Վարդանյանի դեսպան նշանակվելու մասին
27.06.2014 | 17:50

«Նախագահն է որոշում, թե որ երկրում ում նշանակել դեսպան: Համենայն դեպս, ես Յուրի Վարդանյանին հաջողություն եմ մաղթում, որովհետև Վրաստանը մեզ համար կարևորագույն երկիր է: Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը արտաքին քաղաքականության առումով մեր առաջնահերթություններից է»՝ անդրադառնալով Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելուն՝ ասել է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, որ հիմա արդարադատության նախարարն է:
«Բացի նրանից, որ մենք Վրաստանը դիտում ենք մեր ամենամոտ հարևաններից մեկը քաղաքական և տնտեսական տեսակետից, այնտեղ մենք ունենք շատ հոծ հայկական համայնք, որի խնդիրները շատ կարևոր են: Այդ առումով դեսպանի աշխատանքը շատ կարևոր է, թե ինչպես համայնքային խնդիրներին կվերաբերվի դեսպանը, ինչպես կարձագանքի և ինչպես կփորձի դա Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համատեղ համագործակցված լուծել»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս պետք է սպորտսմենը գլուխ հանի դիվանագիտական աշխատանքից, Մանուկյանն արձագանքեց. «Այդ մոտեցումը սխալ է: Սպորտսմենն էլ կարող է դիվանագետ լինել, տնտեսագետն էլ, գրողն էլ: Հիշում եք Չինգիզ Այթմատովին: Նա Սովետական Միության վերջին տարիներին դիվանագետ դարձավ և այնուհետև երկար տարիներ իր երկիրը ներկայացնում էր ԱՄՆ-ում»: Նախարարը երևի ակնկալում է, որ Յուրի Վարդանյանը ազատ ժամերին վեպեր է գրելու:

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ