Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Քաղաքացին առավել անպաշտպան է բերման ենթարկվելիս

Քաղաքացին առավել անպաշտպան է բերման ենթարկվելիս
08.04.2014 | 15:11

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այսօր հրավիրել էր քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» թեմայով: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2010թ. հունիսի 1-ից 2013թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների վիճակագրությունը: Ներկայացված զեկույցում ամփոփված է ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու, անձնական և բնակարանի խուզարկության, ինչպես նաև՝ ձերբակալության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը:

Ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությունն իրականացվել է վեց փաստաբանների կողմից՝ 2011-2013 թ.թ. ընթացքում փաստաբանական գործունեության ընթացքում արձանագրված տեղեկատվության ամփոփման միջոցով: Պարզվել է, որ ոստիկան-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքները առավել խոցելի են բերման ենթարկվելիս: Փաստաբանների կողմից կազմակերպությանը ներկայացված 69 գործերից խախտումներ են արձանագրվել 52 գործերով, որոնք կազմում են ներկայացված գործերի մոտ 75 տոկոսը: Նշված 52 գործերով արձանագրվել են թվով 177 խախտումներ՝ բերման ենթարկելու, խուզարկության և ձերբակալության ընթացքում: Առավել մեծ թվով խախտումներ կատարվում են բերման ենթարկելիս, այնուհետև՝ ձերբակալության ընթացքում, իսկ առավել քիչ՝ խուզարկության ընթացքում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ