Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Կասկածում են նախաքննական մարմնի անկախությանը

Կասկածում են նախաքննական մարմնի անկախությանը
27.03.2014 | 14:20

Գրեթե հինգ ամիս է, ինչ անազատության մեջ են գտնվում անցյալ տարի, նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու նրա տասնչորս ընկերները, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն: Շանթի ու նրա ընկերների նկատմամբ ապօրինությունների մասին լռություն կամ չեզոքություն են պահպանում իրենց ընդդիմադիր հռչակած այն քաղաքական ուժերը, որոնք մի քանի տարի առաջ ունեցել են բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ մասին հետևողականորեն բարձրաձայնել են միջազգային տարբեր ատյաններում, առաջին հերթին` Եվրոպայի Խորհրդում:

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեցին մանրամասներ քաղբանտարկյալների գործից:
Հովհաննես Քոչարյանն, անդրադառնալով քաղբանտարկյալների գործին, նշեց, որ դեպքը կատարվել է ոստիկանների ներկայությամբ, տուժող են ճանաչվել ոստիկանները, գործի քննությունն իրականացնում է ոստիկանությունը: Սրանից հետևություն անելով էլ՝ Հովհաննես Քոչարյանը հարցականի տակ է առնում նախաքննական մարմնի անկախությունը:
«Ես կարծում եմ, որ այս պարագայում օբյեկտիվ և բազմակողմանի քննության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց նա:
Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործը գնահատում է որպես խմբակային հետապնդում: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվում են պատժիչ գործողություններ: Արթուր Սաքունցը հիշեցրեց, թե ինչպես արգելք դրվեց քաղբանտարկյալների տեսակցությունների վրա, իսկ հետո այդ արգելքը հանվեց: Եվ, ըստ իրավապաշտպանի, երկու դեպքում էլ` ո՛չ արգելքը դնելիս, ո՛չ այն հանելիս, չներկայացվեց ոչ մի ողջամիտ հիմնավորում: Արթուր Սաքունցը նշեց, որ քաղբանտարկյալներին ազատազրկելուց հինգ ամիս անց փորձ է արվում ներառել մեղադրանքի այլ հոդվածներ, այդ թվում նաև` խուլիգանության:
Արթուր Սաքունցը հիշեցրեց նաև, որ այս ընթացքում կազմակերպվել է ստորագրահավաք` ի պաշտպանություն քաղբանտարկյալների, մոտ տասը հազար ՀՀ քաղաքացի միացել է դրան. գրություններ են ուղարկվել նաև միջազգային տարբեր կառույցներին` ահազանգելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և նրանց առաջադրված անհիմն մեղադրանքների մասին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

իվից
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»
«Նա հաղթող նախագահ չի եղել. բախտը բերել է, որ հաղթանակների ժամանակ նստած է եղել այդ աթոռին»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել