Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ցեղասպանությանը նպաստելու համար` 25 տարի

Ցեղասպանությանը նպաստելու համար` 25 տարի
15.03.2014 | 12:07

Ռուանդայի հետախուզության նախկին ղեկավար Պասկալ Սիմբիկանգվան ֆրանսիական դատարանի վճռով 25 տարի կանցկացնի ազատազրկման մեջ: Նախկին հետախույզը, ով 54 տարեկան է, մեղավոր է ճանաչվել ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված հանցագործություններին նպաստելու համար: Պասկալ Սիմբիկանգվան ազատազրկվել է 2008-ին, երբ թաքնվում էր այլ անվան տակ: Նա հաշմանդամ է, տառապում է ստորին վերջույթների կաթվածով (պարալիչ): Այս գործը առաջինն էր նրանցից, որոնք Ֆրանսիայում քննում է` 1994-ին Կիգալիում տեղի ունեցած ցեղասպանության հարցերով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ