ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Ինչի՞ համար է դատական նիստեր կոչվող ֆարսը»

«Ինչի՞ համար է դատական  նիստեր կոչվող ֆարսը»
26.07.2013 | 12:23

«Թմրանյութ օգտագործած մարդկանց որ նստեցնում են, ավելի վատ ա լինում: Իրենց բերդերում նարկոտիկը վխտում ա: ՈՒ շատ հետաքրքիր ա, որ էդպիսի մարդկանց նույն կամերում են նստացնում: Դա ա՞ պատիժը: Բռնում են, որ չանեն, ուղղվեն, բայց նստացնում են նույն տեղը, աշխատողներն էլ վերևների հետ մաֆիա դարձած մատակարարում են: Լավ էլ գիտեն` նարկոտիկ ով ա երկիր բերում: Բայց բռնում են միայն մեր երեխեքին»,- «Իրատես de facto»-ի խմբագրություն եկած ԱՐՈՒՍՅԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ այսպես իր բողոքը սկսեց արդարադատության համակարգից: Հիշեցնենք, որ նա խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով ազատազրկված Արթուր Պետրոսյանի մայրն է, ում հարսը` Ալլա Մախովան, նույնպես ազատազրկված է:
Եթե որդու հարցում տիկին Արուսյակը չի հերքում, որ նա թմրանյութ է օգտագործել և դրա համար է պատիժը կրում, ապա հարսի պարագայում մեղադրանքն ամբողջովին անհիմն է համարում:
Խմբագրություն գալու նպատակը հենց հարսի հետ կատարվածը ներկայացնելն էր:
2012-ի օգոստոսի 21-ի գիշերը քաղաքացիական հագուստով անձը խոհանոցի պատուհանից ներս է մտնում Արուսյակ Խաչատրյանի բնակարան, հրում հարսին ու ներսից բացում դուռը: «Ներս են մտնում քաղաքացիական հագուստով ութ տղամարդ և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս. «Այ ագառկա, տունդ սարքել ես նարկոպրիտոն»: ՈՒ սկսեցին խուզարկել տունս: Ես անընդհատ ասում էի, թե ինչ իրավունքով են խուզարկում: Վերջապես շատ զայրացա ու ասացի, որ կբողոքեմ: Նրանցից մեկը (հետագայում իմացա` ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակից Նորայր Ավետիսյանը) ասաց. «Մենք բողոքողներին այ սենց ենք անում»: ՈՒ ձեռքով ցույց տվեց խուլիգանական ժեստ»,- պատմեց տիկին Արուսյակը: Խուզարկությունից հետո Ալլա Մախովային ոստիկանները տանում են իրենց հետ, ահաբեկում և ստիպում ստորագրել հայերեն գրված ինչ-որ տեքստ, սակայն նա հրաժարվում է: Հաջորդ առավոտյան Ալլային բաց են թողնում, բայց իրենց մոտ են պահում նրա անձնագիրը և հեռախոսը: Նույն օրը տիկին Արուսյակը հայտնաբերում է, որ իր ոսկեղենը կորել է: «Ես լուրջ կասկած ունեմ, որ այդ իրերն իմ բնակարան ներխուժած անձինք են տարել»,- վստահեցրեց նա:
Ոստիկանների ապօրինի գործողությունների և ոսկեղենի կորստի առնչությամբ Արուսյակ Խաչատրյանը դիմում-բողոք է գրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Պատասխանը բավականին ուշ է ստացվում, սակայն առավել քան կանխատեսելի` ոստիկանների գործողություններում «կարգապահական խախտումներ» չեն եղել: «Ի՞նչ կարգապահական խախտման մասին է խոսքը, հանցագործություն ա պատուհանից բնակարան մտնելն ու առանց դատարանի որոշման խուզարկություն անելը: Պարզ է` շունը շան թաթ չի կծի»։
Դեպքից 45 օր անց, ըստ Արուսյակի, հարսին կանչում են ոստիկանություն ու առանց որևէ հիմնավորման ձերբակալում: Երբ Ալլային բերում են ձեռնաշղթաներով, հիշյալ Նորայր Ավետիսյանը, տեսնելով Արուսյակին, նետում է. «Բողոքում էիր, տեսա՞ր ինչ եղավ»:
Մեզ դիմած քաղաքացու հավաստիացմամբ, Հայաստանում դատարանները տուժողի ոչ մի փաստարկ չեն քննարկում, համակողմանի, ուշադիր չեն քննում որևէ գործ: «Քննիչները հիմք են ընդունում միայն առաջին ցուցմունքները: Եթե այդպես է, ինչի՞ համար է այս դատական նիստեր կոչվող ֆարսը: Ձևականություն: Սա մի խայտառակ երկիր ա»,- եզրահանգեց տիկին Արուսյակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ