14.01.2020|
04:11
Խորհրդային ժամանակների զվարճապատում: Բժշկական ինստիտուտի ավարտական քննության ժամանակ պրոֆեսորը մարդու 3 գլխուղեղ է դնում սեղանին և առաջարկում է ուսանողին որոշել, թե ինչպիսի մարդկանց են դրանք պատկանում: Ահա շրջանավարտի պատասխանը. «Այս մեկը տաղանդավոր, ավելի ճիշտ, հանճարեղ մարդու գլխուղեղ է, քանի որ բաղկացած է միայն ծալքերից, և գրեթե հարթ տեղեր չկան: Երկրորդը սովորական մարդու գլխուղեղ է, քանի որ ծալքերը զբաղեցնում են ընդհանուր ծավալի գրեթե կեսը: Իսկ երրորդը սպայի գլխուղեղ է, քանի որ կա միայն մի ծալք, որը շրջանաձև երիզում է գլխուղեղի ստորին մասը»:
Պրոֆեսորը, գոհ լինելով պատասխանից, կատարում է մի փոքր ուղղում. երրորդ գլխուղեղի ստորին մասը շրջանաձև երիզողը ոչ թե ծալք է, այլ ծառայողական գլխարկը երկար ժամանակ կրելուց առաջացած հետք: