Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 
  • Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է Լևոն Հայրապետյանին

    27.07.2014| 13:54
    Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան աջակցել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեյալը. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լևոն Հայրապետյանին և պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լևոնն իմ ընկերն է, և նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաև ծանր հիվանդ է»։
  • Նախկին մարզպետին դատարանում կտեսնենք օգոստոսի վերջի՞ն

    Նախկին մարզպետին դատարանում կտեսնենք օգոստոսի վերջի՞ն

    25.07.2014| 14:54
    Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի գործով դատավարությունը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի օգոստոսի վերջին տասնօրյակում: Դատական նիստը երկու անգամ հետաձգվել է սպանվածի եղբոր՝ Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով. նա այս ընթացքում ենթարկվել էր վիրահատության և չէր կարողացել մասնակցել դատական նիստերին:
  • «Ինձ դատել են միայն ներքին համոզմունքով»

    «Ինձ դատել են միայն ներքին համոզմունքով»

    25.07.2014| 00:46
    Օգնության ակնկալիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մեր թերթին է դիմել դատապարտյալ Սուրեն Ցուցուլովը` նամակով ներկայացնելով իր «գործի» էությունը:
  • Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել

    Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել

    24.07.2014| 17:10
    Թբիլիսիի հայկական եկեղեցում տեղի ունեցածը կենցաղային վեճ է եղել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
  • «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունը

    «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունը

    23.07.2014| 17:23
    «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
  • «Այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին»

    «Այս դահլիճում դատվում է հայ ժողովրդի ըմբոստ ոգին»

    23.07.2014| 17:22
    Ընդմիջումից հետո Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական նիստը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկան Արսեն Սարգսյանի հարցաքննությամբ:
  • Ոստիկանը տեղյակ էր, որ Շանթ Հարությունյանը սկսում է հեղափոխություն

    Ոստիկանը տեղյակ էր, որ Շանթ Հարությունյանը սկսում է հեղափոխություն

    23.07.2014| 15:24
    Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարությունը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկաններ Խաչատուր Ավետիսյանի և Էվրիկ Լոնսկու ցուցմունքները հրապարակելով:
  • ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում»

    ՄԻՊ. «Գլխավոր դատախազությունը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում»

    23.07.2014| 14:15
    «Իրավական դաշտում անթույլատրելի էր շուրջ 4 ամիս չվերացնել կատարված խախտումը և միայն պաշտպանի խախտման որոշումից (առ հունիսի 20) հետո գլխավոր դատախազի հանձնարարականով (առ հուլիսի 3) սկսել մարդու խախտված իրավունքի վերականգնումը:
  • ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը

    ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը

    23.07.2014| 11:12
    ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները:
  • Ղարաբաղի իշխանությունները զբաղվում են Հայրապետյանի գործով

    Ղարաբաղի իշխանությունները զբաղվում են Հայրապետյանի գործով

    22.07.2014| 17:15
    Պաշտոնական Ստեփանակերտն անհամբեր սպասում է Լևոն Հայրապետյանի ազատման լուրին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ցավով են տեղեկացել արցախցի բարերարի կալանավորման լուրին: