Ապրիլի 9-ին կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ հարկային օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, կրկին հիշեց փոքր բիզնեսը՝ սկսած կոշկակարներից, վերջացրած կրկնուսույցներով։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ նշեց, որ բոլորը օրենքի առջև հավասար են:
Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը:
Ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։
Ապրիլի 24-ից 17 օր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ քննչական կոմիտեն համատեղ որոշեցին կանխել «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հրապարակային դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ պահանջելով կարգախմբեր հատկացնել ապրիլի 8-ին, Արթիկում և Վանաձորում անցկացվող հանրահավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգ ժամ շարունակ ցուցմունք է տվել 2012-ին իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով՝ հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով նոր կասկածյալ է հայտնվել, գրում է Коммерсант-ը, հղում տալով նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ քննարկումները ապրիլի 24-ից հետո նոր փուլ են մտնելու: Ըստ մեր տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են արագացնել այս գործընթացը ու մինչ տարեվերջ համարյա լիովին ավարտին հասցնել մայր օրենքի փոփոխությունները:
Շանհայի համագործակցության կազմակերպության Աստանայի գագաթնաժողովը կարևոր էր նոր աշխարհակարգը պատկերացնելու իմաստով: Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո էլ երեք տասնամյակ ձգվող միջազգային հարաբերությունների վերադասավորումները դեռ հնարավորություն չեն տալիս ակադեմիական քաղաքագիտական կենտրոններում վերջնական եզրահանգումներ անել...