-
24.06.2015|
11:51
Ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում՝ հունիսի 24-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
-
24.06.2015|
11:50
Երևանում երեկ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների և որոշ միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքները Հայաստանի արտգործնախարարությունը դիտարկում է որպես երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ գործընկերների շահագրգռվածության վկայություն՝ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
24.06.2015|
11:49
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը` տեղեկացնում է ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:
-
23.06.2015|
21:41
Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել՝ քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին և լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրանց ազատ արձակումը Ազատության հրապարակում հավաքված, ապա Բաղրամյան պողոտա տեղափոխված ցուցարարների պահանջներից է։
-
23.06.2015|
21:40
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:
-
23.06.2015|
21:36
Երևանի ոստիկանության Մալաթիայի բաժնից բերման ենթարկված բոլոր 25 ակտիվիստներին ազատ են արձակել: Նրանք ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառել:
-
23.06.2015|
21:35
Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:
-
23.06.2015|
21:34
Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով՝ հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող հոսանքի թանկացման դեմ խաղաղ հավաքը ցրելուն և քաղաքացիներին բերման ենթարկելուն:
-
23.06.2015|
17:48
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են էլէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՜չ թալանին» նախաձեռնության անցկացրած զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածք ստացած 10 քաղաքացիներ, մի քանիսը՝ վերակենդանացման բաժանմունքում:
-
23.06.2015|
17:39
Գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել անցած գիշեր և այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որում ասված է.