Թուրքական «Իհլաս» գործակալության մոսկովյան բյուրոյի գլխավոր խմբագիր Ֆուադ Աբասովը վռնդվել է ռուսական հեռուստատեսությունից և հեռացվել պաշտոնից: Այս մասին գրել է Ֆ. Աբասովն ինքը Facebook-ի իր էջում:
Ոստիկանությունը հաստատում է, որ երեկ ժամը 18-ի սահմանում ահազանգ է ստացել, թե զինված հարձակում է տեղի ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա, նռնակ է նետվել առանձնատան ուղղությամբ։
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս ՈՒոռլիքին և Պիեռ Անդրիոյին:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...