07.11.2016|
08:52
Եվրահանձնաժողովը պատրաստել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի պատրաստվածության մասին ամենաբացասական զեկույցը։ «Խոսքի ազատության ոլորտում վերջին տարում տեղի է ունենում ուժեղ հետընթաց»,- հայտնում է գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung (FAS) շաբաթաթերթը՝ վկայակոչելով 100- էջանոց զեկույցի պատճենը, որը ծրագրվում է պաշտոնապես հրապարակել նոյեմբերի 9-ին։