Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու հարցում»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղ               
 

Առաջինը՝ ԱՊՀ-ում, 13-րդը՝ Եվրոպայում

Առաջինը՝ ԱՊՀ-ում, 13-րդը՝ Եվրոպայում
14.10.2008 | 00:00

ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս Եվրախորհրդում քննարկվեց Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը։ Նշենք, որ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում և 13-րդը Եվրոպայում, որը երիտասարդության մասին ազգային զեկույց է մշակել։ Հայաստանի երիտասարդական զեկույցի պատրաստման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2005-ի հունիսին։ Որպես տեղեկատվական հիմք օգտագործվել են ոչ միայն վիճակագրական, գիտական հրապարակումները, այլ նաև լուրջ սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Փաստաթղթի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը (երիտասարդության ազգային զեկույցի մշակման նպատակով Հայաստանի պետբյուջեից հատկացվել է 10,9 մլն դրամ), Եվրախորհրդի երիտասարդության հարցերի տնօրինության փորձագետները և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Զեկույցը ներառում է երիտասարդական քաղաքականության լրամշակված, նոր ռազմավարությունը՝ 2008-2012 թվականների համար: Այն սեպտեմբերին ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
Եվրախորհրդի միջազգային խմբի ղեկավար Հովարդ Վիլյամսոնն էլ իր հերթին Ստրասբուրգում ներկայացրել է Եվրախորհրդի պատրաստած միջազգային զեկույցը՝ Հայաստանի երիտասարդական քաղաքականության վերաբերյալ: Երբ որևէ երկրում պատրաստում են իրենց երիտասարդական քաղաքականության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն, դիմում են Եվրախորհուրդ՝ միջազգային փորձագետ ուղարկելու խնդրանքով: Փորձագետը գնահատական է տալիս թե՛ գրված փաստաթղթին՝ միաժամանակ օգնելով այն վերջնական տեսքի բերել, թե՛ ինքն է պատրաստում զեկույց՝ տվյալ երկրի երիտասարդական քաղաքականության մասին: Արդյունքում լինում է երկու զեկույց, մեկը՝ մշակված տվյալ երկրի, մյուսը՝ միջազգային փորձագիտական խմբի կողմից: Հայկական կողմի կազմած զեկույցում ներկայացված է երիտասարդության կյանքի 8 ոլորտ՝ հստակ զատորոշված միմյանցից, որոնք անդրադառնում են սոցիալական, տնտեսական, իրավական, առողջապահական և այլ հարցերի: Իսկ միջազգային փաստաթուղթը հիմնականում շեշտադրումներ է կատարում սոցիալական հարցերի, արտագաղթի և միջազգային փոխշփումների խնդիրների վրա: Միջազգային փորձագետներն իրենց փաստաթուղթը պատրաստելուց առաջ երկու այցելություն են ունեցել Հայաստան:
Ի դեպ, հայկական կողմը որոշակի տարաձայնություններ է ունեցել՝ զեկույցի հետ կապված։ Խոսքը վերաբերում է փաստաթղթում հայոց ցեղասպանության արծարծմանը։ Եվրախորհրդի փորձագետներն առաջարկում էին զեկույցից հանել ցեղասպանության փաստը կամ ներկայացրել էին սեփական տարբերակը, որի հիմքում ընկած էր ԵԽ 1987թ. որոշումը, որտեղ գրված է, որ թեև ցեղասպանություն տեղի է ունեցել, այդուհանդերձ, ներկայիս Թուրքիայի կառավարությունն իրավական և քաղաքական ոչ մի պատասխանատվություն դրա համար չի կրում։ ԵԽ-ի փորձագետների այս 2 առաջարկներն էլ հայ մասնագետները մերժել են՝ հաշվի առնելով, որ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8236

Մեկնաբանություններ