Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Կարծում եմ ժամանակն է, որ նիկոլական Հայաստանը պաշտոնապես ներողություն խնդրի թուրքերից

Կարծում եմ ժամանակն է, որ նիկոլական Հայաստանը պաշտոնապես ներողություն խնդրի թուրքերից
08.10.2023 | 08:16

-Հայոց ցեղասպանությունը հրեաներն են կազմակերպել,- ինձ գրում են վերջին գրառումներիցս բորբոքված օգտատերերը:

Իսկ առավոտյան, մեկն ինձ համոզում էր, որ ցեղասպանությունը կազմակերպել են սպիտակ թուրքերը:

Երբ հարցրեցի, թե դրանք ովքե՛ր են, խորիմաստ հայացքով պատասխանեց՝ ռըսները:

Կարծում եմ` ժամանակն է, որ նիկոլական Հայաստանը պաշտոնապես ներողություն խնդրի թուրքերից՝ այլոց կատարածը տասնամյակներով նրանց վրա բարդելու համար:

Ա՜յ քեզ խենթանոց:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6959

Մեկնաբանություններ