Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Սկսում են նկատել, որ այնուամենայնիվ դավաճան շանորդի լինելը շատ ավելի վատ բան է, քան մյուս հանրային արատները

Սկսում են նկատել, որ այնուամենայնիվ դավաճան շանորդի լինելը շատ ավելի վատ բան է, քան մյուս հանրային արատները
17.04.2023 | 10:42

Վերջին օրերի ամենակարևոր դիտարկումը. քաղաքականությամբ արդեն սկսում են «զբաղվել» նրանք, որոնք կտրականապես դեմ էին քաղաքականությամբ զբաղվելուն։

Ավելին, նրանք վստահ էին, որ իրենք իրենցից հասանելիք «հանրային դերը» կատարում են, եթե «իրենց գործը լավ են անում» ու օրենք չեն խախտում։ Մինչդեռ կամաց-կամաց նրանք սկսում են հասկանալ, որ ոչ մեկի խնձորին չի ո՛չ իրենց լավ գործը, ո՛չ ամրագոտի գցելը, ո՛չ կարմիրի տակ փողոց չանցնելը, եթե վերացել է անվտանգության մինիմալ զգացումը։
Նրանք վստահ էին, որ «սրանք սաղ մի սանրի կտավ են, սաղ իրար արժեն»։ Մինչդեռ կամաց-կամաց սկսում են նկատել, որ այնուամենայնիվ դավաճան շանորդի լինելը շատ ավելի վատ բան է, քան մյուս հանրային արատները։
Նրանք վստահ էին, որ էնքան էլ վատ բան չեն արել 2018-ի «հեղափոխությանը» մասնակցելով, փողոց փակելով ու նախկին մերժելով։ Մինչդեռ կամաց-կամաց սկսում են գիտակցել, որ իրականում ներքաշված են եղել ադրբեջանաթուրքական բնույթ կրող գործընթացի մեջ ու ակամա դարձել են սեփական երկրի հերն անիծելու գործիք։
Այ այս շարժը պետք է ամեն կերպ խրախուսել ու նախկինում ապաքաղաքական այդ մարդկանց ոչ մի դեպքում «էրեսով չտալ» իրենց նախկին անգործությունը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ