Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Մի՛ հիասթափվեք, և պատրաստ եղեք Հայրենիքը «հայերից» փրկելուն

Մի՛ հիասթափվեք, և պատրաստ եղեք Հայրենիքը «հայերից» փրկելուն
12.04.2023 | 10:43

Հայաստանը երբեք չի ունեցել ավելի թույլ իշխանություն, քան ներկա ոչ բարովը: Անգամ լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանն իր կարճատև կառավարման ընթացքում՝ «ֆիդայական» բեսպրեդելի պայմաններում, ավելի մեծ հենարան ուներ, քան սրանք: Չկա գեթ մեկ սոցիալական, հասարակական խումբ, ազգային կառույց, որը կարող է լինել սրանց հենարանը: Պնակալեզները և դեբիլները հաշիվ չեն, դրանք անկախ քանակից, երբեք հենարան լինել չեն կարող: Մնում է միայն բիրտ ոստիկանական ուժը և իրավապահ համակարգը, որոնք միշտ էլ սպասարկել են գործող իշխանությանը: Այլ հարց, թե դրանք ինչ կեցվածք կընդունեն այն պահին, երբ կզգան, որ սրանք կորցնում են իշխանությունը: Միանշանակ կսկսեն ծառայել նոր տերերին, ոտատակ անելով նախկին դարձողներին, այսինքն՝ ինչպես միշտ:
Եվ իհարկե հարց, իսկ ինչու՞ սրանց ձեռքից իշխանություն չեն վերցնում:
Չեն ուզում, չեն վերցնում, քանի որ քանդած երկիր վերականգնելը սարսափելի ծանր և անշնորհակալ աշխատանք է, որին դեռ ոչ մեկը պատրաստ չէ: Ժողովուրդ կոչվածի մեծ մասն էլ որևէ օպտիմիզմ չի ներշնչում, զուտ արժանապատվության դեֆիցիտի պատճառով՝ նիկոլականներին քվեարկելը ձեզ վառ օրինակ:
Այդուհանդերձ չարի վերջը շատ մոտ է և դա առաջինը զգում են նիկոլականները: Զգում են ու հասկանում, որ պատիժը խիստ է լինելու առնվազն իրենց վերնախավի նկատմամբ: Նոր իշխանությունը չի ունենա որևէ գաղափարական հիմք, եթե չպատժի բանակը քանդողներին, Արցախը և Հայաստանը հանձնողներին, թուրքի հարճերին:
Դա է պատճառոը, որ սրանք ջղաձգումների մեջ են՝ է՛լ թքում են, է՛լ իրենց գողական լավ տղու տեղ դնում, է՛լ կին ձերբակալում, է՛լ չնչին առիթով կամ ավելի ճիշտ, առանց որևէ իրավական առիթի, հետապնդում իրենց հանրային ընդդիմախոսներին:
Ցավոք, գիտելիքների ակնհայտ պակասը, որով տառապում է այս իշխանությունը, ընդ որում՝ վերից վար, անբուժելի է և իրենք այդպես էլ չեն հասկանալու, թե ոնց եկան իշխանության և ոնց այն կորցրեցին:
Պահը հասունացել է, մնում է մի փոքր կայծ...
Իսկ մինչ այդ խնդրանքս բոլոր նորմալ մարդկանց՝ մի՛ հիասթափվեք, և պատրաստ եղեք Հայրենիքը «հայերից» փրկելուն, այդ թվում՝ «նոր նիկոլի» գալը կանխելուն:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Մեկնաբանություններ