ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հայաստանի ղեկին մի մեծ կեղտ կա ու նրա հոտը

Հայաստանի ղեկին մի մեծ կեղտ կա ու նրա հոտը
18.10.2024 | 06:56

Այո՛, ինձ համար միշտ էլ նիկոլը կեղտ է եղել, իսկ իր աննան բարոյականությունից զուրկ։

Ավելի շուտ ես նրանց երբեք մարդատեղ չեմ դրել, քանի որ խորքից գիտեի նրանց։

Պարզապես արհամարհել եմ, չեմ նկատել։

Եվ մեծ հաշվով զանգվածին կարևոր չէ այդ ք..ն ու հոտը կմնա՞ն, թե չէ ղեկին, որովհետև մարդկանց մեծ մասը մակերեսային են ու Երևանում անկապ փառատոններն ու տոներն ավելի գրավիչ են նրանց համար, քան գիտակցությունը, որ հասկանան խորքային այն, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ։

Սահմանները անպաշտպան են, գյուղերը դատարկվում են, Երևանը դառնում է բնակչության հիմնական ապրելու վայրը։

Արդյունաբերություն չկա, տնտեսական անկումը շարունակվում է, առողջապահության և սոցիալական ոլորտներում ողբերգություն է. մարդիկ շարունակում են մեռնել նաև բժշկական ծառայությունների անհասանելիության պատճառով։

Բայց, դե դա էլ հետաքրքիր չէ զանգվածին մեծ հաշվով, որովհետև իներցիայով մեկ օրվա համար են ապրում։

Վաղվա մասին ոչ մեկը չի մտածում։

Չկա՛ ապագայի կանխատեսում։

Մակերեսային մարդիկ են բոլոր տեղերում և ոլորտներում։

Ամենաողբալին նաև այն է, որ հոգևոր դասի մեջ, քաղաքականության, բիզնեսի ոլորտում ինքնահավան հիմարների հավաքածու ենք տեսնում։

Հանրային հարթակներում էշ -էշ դուրս են տալիս, երկիրն էլ շարունակում է կործանվել։

Իսկ կարևոր էներգետիկ անվտանգության ենթակառուցվածքների քայքայումն էլ շարունակվում է։

Եվ այդ ոլորտը, ցավոք, գլխավորում են տիպիկ նիկոլական անհեռատեսները։

Սա մեղմ ասած։

Չեմ դադարում զարմանալ, թե այսքան հիմար որտեղի՞ց մեր երկրում հավաքվեց ու ո՞նց էլի:

Ո՞նց․․․

Չէ՛, սա հռետորական հարց է, իրականում ամեն բան պարզ է, ամեն բան։

Եվ պարզ է, որ սրանք գիտակցաբար գահավիժեցնում են պետություն ունենալու ապագան։

Վաղը չկա, իսկ այսօր ք..ը դեռ Հայաստանի ղեկին է, իր հոտով:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2287

Մեկնաբանություններ