Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Սցենարիստները նույնն են, արդյունքն էլ նույնն է լինելու

Սցենարիստները նույնն են, արդյունքն էլ նույնն է լինելու
29.08.2024 | 07:43

Կուրսկը նույնն է դառնում Ուկրաինայի համար, ինչ մեզ համար 44-օրյայի ժամանակ դարձավ «Լելե թեփե» օպերացիան՝ տեղեկատվական աղմուկ, «հաղթում ենք» տրամադրություն, բայց իրականում ջարդվեց Հայկական բանակի ողնաշարը:

Քանի որ սցենարիստները նույնն են, արդյունքն էլ նույնն է լինելու. որոշ ժամանակ անց կփլվի ուկրաինական պաշտպանական բնագիծը, և, ի դժբախտություն Արևմուտքի ու վերջինիս հպատակ թյուրքական աշխարհի, մեր բնական դաշնակից Ռուսաստանը նշանակալի հաջողության կհասնի: Սրան ի պատասխան՝ Արևմուտքը կա՛մ այլ ճակատները պետք է բացի և այլ պետությունների (Լեհաստան, Թուրքիա, Ղազախստան, Ադրբեջան) ներքաշի կռվի մեջ, կա՛մ ընդունի իր հեգեմոնիայի վախճանը:

Հետհայաց գցելով համաշխարհային պատմության նոր և նորագույն շրջանին՝ հասկանում ենք՝ Արևմուտքն ավելի է թեժացնելու, ինչն անմիջական ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2381

Մեկնաբանություններ