«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Էմանուել Թոդը Ամերիկային որպես միասնական պետություն տալիս է կյանք մինչև 2025 թվականը

Էմանուել Թոդը Ամերիկային որպես միասնական պետություն տալիս է կյանք մինչև 2025 թվականը
15.07.2024 | 08:49

Ամերիկյան Գաղտնի ծառայությունը (Secret Service) ստեղծվել է 19-րդ դարում՝ դոլարի կեղծարարների դեմ պայքարի համար ֆինանսների նախարարության կազմում:

Ժամանակի ընթացքում այդ կառույցի վրա դրվեցին նաև պետության առաջին դեմքերի պահպանությունը, այսինքն, այսօր Գաղտնի ծառայությունը կատարում է ռուսական ФСО-ի գործառույթները, պլյուս՝ ֆինանսական ծանր հանցագործություններ:

Դե, ամերիկյան արժեքները, որոնք մինչև Ամերիկա ներդրվելը պարտադրվեցին Եվրոպային, մյուս վասալ երկրներին, ներառյալ հետխորհրդային տարածքը (օրինակ, մեր պառլամենտի կանանց 30 տոկոսանոց քվոտան), չէին կարող չազդել նաև ԱՄՆ-ի վրա:

Այսպես, Գաղտնի ծառայության այժմյան ղեկավարը կին է՝ ըստ նեոլիբերալիզմի սրբազան նորմերի, իսկ էդ հավը որոշել է ծառայության 30 տոկոսը լցնել իր պես հավերով:

Եվ երեկ տեսանք դրա արդյունքը:

Հատկապես ծիծաղելի էր ծառայության հավերից մեկի վարքագիծը, որը չէր կարողանում զենքը համապատասխան տեղից հանել:

Ֆեմինիզմը, անշուտ, այլանդակ բան է: Բայց կատաղեցնում է այն, որ, օրինակ, ոչ մի հավ չի ուզենա տանկիստուհի դառնալ: Կամ գերձայնային կործանիչի օդաչուհի: Կամ պատ շարող բանվորուհի: Բայց ահա պետության ղեկավարի ծառայություն բոլորը կվազեն, քանզի նրանց աշխատանքը ռեալ պետք է գալիս, ասենք, 10 տարին մեկ: Դե, իսկ եթե վատ աշխատեցին և նախագահը վարի գնաց, հերն էլ անիծած: Բնականաբար, հավերը կվազեն նաև բոլոր տեսակի նախարարություններ՝ ղազարյան պետոյի Լունաչարսկի կնիկը վկա, պառլամենտ, հետախուզություն՝ մեր գրիգորյան քիսոն վկա, մի խոսքով, ամենուր, միայն թե հեշտ լինի, վտանգ չլինի, պետությունն ու աշխատանքն էլ ջհանդամ:

Ի՞նչ ասեմ: Դոնալդ Թրամփը դատապարտված մարդ է, իսկ քանի որ երեկվա լակոտին չհաջողվեց նրան կյանքից հեռացնել, ապա դա կարվի պրոֆեսիոնալ մակարդակով խորքային պետության կողմից, եթե, իհարկե, Թրամփը չհակասի նեոկոններին, իսկ Թրամփը չի կարող չհակասել նեոկոններին, քանզի նա իզոլյացիոնիստ է:

Հուսանք, գալիք ամերիկյան ընտրությունները կնպասեն այդ չարիքի կայսրության վախճանին: Դրա համար կան բոլոր նախադրյալները: Հայտնի ֆրանսիացի գիտնական Էմանուել Թոդը, որը դեռ 1976-ին հաշվարկել էր ԽՍՀՄ-ի վերջը 1991-ին, Ամերիկային որպես միասնական պետություն տալիս է կյանք մինչև 2025 թվականը:

Բան չմնաց, մի կերպ կդիմանանք…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ