ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դեպի ուր է շարժվում աշխարհը

Դեպի ուր է շարժվում աշխարհը
07.07.2024 | 14:06


Աշխարհի տարբեր երկրներում ընտրություններ են. երեկ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները, իսկ այսօր մեկնարկել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլը։ Ըստ էության, այսօր կորոշվի՝ արդյոք ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը կդառնա՞ Ազգային ժողովի առաջատար ուժ, և Ժորդան Բարդելան կդառնա՞ վարչապետ։

Հիշենք, որ ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր և ընտրողների մասնակցությամբ գերազանցեց 66%-ը։

Հիշենք նաև, որ ֆրանսիացիներն ընտրելու են 577 պատգամավորի, որոնք ֆրանսիացիների շահերը կներկայացնեն խորհրդարանում։

Թե դեպի ո՞ւր է շարժվում աշխարհը՝ առավել պարզ կլինի տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վերլուծությամբ:

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 2414

Մեկնաբանություններ