ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իմ բարեկամը

Իմ բարեկամը
04.07.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 4

Ինչը, որ մարդիկ դարձ են անվանում, առհասարակ ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը մեծ Բարեկամի:

Ինչը, որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է մեծ Բարեկամի:

Ինչը, որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն է մեծ Բարեկամի:

Կատարյալ լինել: Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին` ասելով. «կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ուրիշ բան չէ, քան Մեծ Բարեկամին նման լինելը, որպեսզի դուք էլ ձեր հերթին մեծ Բարեկամներ լինեք այլոց նկատմամբ:

Ես ձեր Բարեկամն եմ: Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել Բարեկամ և Փրկիչ:

Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնել` քաջալերելով կամ հետ մղելով վտանգը. նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն:

Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեզ համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել կատարյալ Բարեկամը. անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ Բարեկամը: Եվ այդ Բարեկամը Ես եմ:

Եթե Ես ծանուցեմ ձեզ Իմ թագավորության, մանուկների Իմ թագավորության, և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապա երբեմն շատ անհամապատասխան կլինեն: Բայց այն պարզ կանոնները, որ Ես տվեցի Իմ հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով: Ամեն ինչի մեջ

պարզություն փնտրեք:

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ