ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Երկնքի բարձրությունը քեզնից է կախված

Երկնքի բարձրությունը քեզնից է կախված
28.05.2024 | 06:55

Երբ ծանր մտքերով նայում ես երկնքին, ու մտքերդ կշռաքարերի նման կախված են գլխավերևումդ, էդ ժամանակ երկինքն էնքան ցածր ա, որ թվում ա, թե հես ա կքսվի շենքերի տանիքներին։ Ասես փակ տարածության մեջ ես, օդը չի հերիքում, խեղդվում ես։

Իսկ երբ ուրախ ես, մտքերդ թեթև են, դեռ քեզնից չպոկված՝ միանգամից վեր են սլանում՝ հելիումով լցված փուչիկների նման, էդ ժամանակ նայում ես երկնքին, ու երկինքը բարձր-բարձր ա, էնքան բարձր, որ գլուխդ պտտվում ա։

Իսկ լինում ա, երբ երկինքը ոչ թե բարձր ա, այլ անսահման՝ սկսվում ա ոտքերիդ տակից ու բարձրանում-բարձրանում խառնվում ա տիեզերքին, թվում ա՝ եթե ուշադիր նայես, կտեսնես նրա բաց կապույտի մեջ պտտվող կիսաթափանցիկ աստղերը, գալակտիկաները, սև խոռոչները։ Դա էն ժամանակ ա լինում, երբ մտքերդ ոչ թե մտքեր են, այլ երգ, երբ գետինը ոտքերիդ տակ չես զգում։ Դա էն ժամանակ ա լինում, երբ սիրահարված ես։

Բայց շատ-շատերն ամբողջ կյանքում երկնքին չեն էլ նայում. նրանց համար երկինք չկա՝ ոչ բարձր, ոչ ցածր, կա գետին ու երբեմն վերևից թափվող անձրև, որը միշտ սառն ու տհաճ ա՝ անգամ ամռան շոգին։

Հա՛, երկնքի բարձրությունը քեզնից ա կախված։ Երկնքի գոյությունն էլ ա քեզնից կախված։ Եթե մեջդ երկինք չկա, վերևում էլ չկա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9828

Մեկնաբանություններ