ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Խելացի ու շրջահայաց գործելու դեպքում իրական շանս կա Փաշինյանին հեռացնելու

Խելացի ու շրջահայաց գործելու դեպքում իրական շանս կա Փաշինյանին հեռացնելու
17.05.2024 | 10:22

Դեռ 2023 թ. Նոյեմբերին, «Զանգ» նախաձեռնությամբ, փողոցային ակցիաներ էինք իրականացնում, ահազանգում ու կոչ անում կանխել վտանգավոր զարգացումները, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց համոզել լայն հանրությանը։

Բագրատ Սրբազանին ակնհայտորեն հաջողվել է արթնացել հանրային ինքնագիտակցույթունը և մարդկանց ընկալումներում լուրջ փոփոխություններ մտցնել։ Նրա խոսքը, ուղերձները ինքնության հենասյուների, ազգային արժանապատվության գիտակցման, հավատի ու նաև սեփական ուժերին ապավինելու մասին են։ Ինձ համար կարևոր է, որ այս արժեհամակարգային, գաղափարական խոսքը համեմվի քաղաքական հստակ տեսլականով, նաև տարբեր շերտերի ու հանրության համար ընկալելի, հանրային հեղինակություն վայելող, կոնսեսուսային թեկնածուով։ Ի վերջո, ո՞վ է գալու փոխարինելու Փաշինյանին, ու ի՞նչ խնդիր է այդ մարդը, իր թիմով հանդերձ, լուծելու։ Այս հարցի պատասխանն էական է շարժման հաջողման համար։

Կարևոր է նաև, որ բոլոր գործընթացները լինեն սահմանադրականության շրջանակներում։ Հայաստանի անվտանգային մարտահրավերների պայմաններում մեր պետության համար շատ կարևոր է, որ այս շարժումը, ապագա վարչապետն ու կառավարությունը ընկալելի, ընդունելի ու լեգիտիմ լինեն արտաքին աշխարհի աչքում։ Դա մեզ օգնելու է կանխել հնարավոր ագրեսիաներն ու հարձակումները։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը, որ Ալիևը կարող է օգնության գալ Փաշինյանի իշխանության պահպանման համար։ Նմանատիպ ռիսկերը նվազեցնելու ու չեզոքացնելու համար ամենը պետք է լինի օրենքի ու սահմանադրական կարգի տառին ու ոգուն համահունչ։ Ես գիտեմ, թե ինչ վտանգներ կան, եթե Փաշինյանը մնաց, բայց նաև հասկանում եմ, որ այդ վտանգները չեզոքացվելու են կոնսեսուսային վարչապետի, նրա թիմի ու հստակ սահմանված տեսլականի հրապարակմամբ։ Խելացի ու շրջահայաց գործելու դեպքում մենք իրական շանս ունենք Փաշինյանին հեռացնելու։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ