ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փնտրտուքներում

Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փնտրտուքներում
09.03.2024 | 09:20

Ովքե՞ր են Հայաստանում առավոտից երեկո անոնս անում նոր պատերազմ, ցանկանում ռազմական գործողությունների վերսկսում:

Առաջին խումբը, այսպես կոչված, ռազմական փորձագետներն են։ Պատերազմի ժամանակ ավելանալու է վերջիններիս պահանջարկը, դիտումները, փողը։

Երկրորդ խումբը մարտի դաշտից վերադարձած այն զինվորներն ու սպաներն են, ովքեր տառապում են աֆղանական սինդրոմով։

Նրանցից շատերը նաև չեն կարողանում ընդունել ռազմական գործողությունների հետևանքները։

Երրորդ ամենամեծ ու վտանգավոր խումբը Հայաստանի տարածքում ազգայնական խաղացող, Արևմուտքի ազդեցության տակ գտնվող սրիկաներն են։ Նրանց արևմտյան պատրոններին անհրաժեշտ են նոր, թեկուզ կարճատև ռազմական գործողություններ, որպեսզի կամ Ռուսաստանի դեմ բացվի երկրորդ ճակատը, կամ ՀԱՊԿ պարտավորությունների չկատարման համար ՌԴ-ին նոր, ավելի մասշտաբային մեղադրանքներ ներկայացվեն, ՀԱՊԿ-ից դուրս գալու նոր հնարավորություններ ստեղծվեն։

Կան նաև փոքր ընդդիմադիր խմբեր, որոնք գործում են՝ ինչքան վատ, էդքան՝ լավ սկզբունքով, դագաղ վաճառողներ, պսակ վաճառողներ, սգո սրահների սեփականատերեր։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Այս պայմաններում, հաստատված դավաճանական ղեկավարության հրամանատարությամբ նոր պատերազմը վերջնական կործանում է։

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ