Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Մարդկանց թվի նվազումը կատարվում է և՛ բնական, և՛ արհեստական ճանապարհներով

Մարդկանց թվի նվազումը կատարվում է և՛ բնական, և՛ արհեստական ճանապարհներով
15.08.2023 | 12:21

Կյանքի շարունակականության և հարատևման սկզբունքից բխում է, որ մարդկության ճակատագրի հետ կապված այդ սկզբունքի պրակտիկ հետևանքները սերտորեն առնչվում են երկրագնդի ռեսուրսային հնարավորությունների հետ։

Մարդկության զարգացման սկզբնական փուլերում, երբ ռեսուրսների սահմանափակ լինելու հանգամանքը կարևոր չէր, կյանքի շարունակականությունն ու հարատևումը նշանակում էին երկրագնդի վրա մարդկանց N թվի անզուսպ աճ, որին խանգարում էին պատերազմներն ու հիվանդությունները, իսկ օգնում էին զարգացումն ու նոր տեխնոլոգիաները։

Երկար ժամանակ առկա ռեսուրսների համեմատությամբ մարդկանց թվի հարաբերականորեն փոքր լինելը շարունակվեց մինչև նոր ժամանակները, երբ նոր տեխնոլոգիաների բուռն աճն ու հիվանդությունների դեմ պայքարը ունեցան մեծ հաջողություններ, և մարդկանց թիվը սկսեց ունենալ էքսպոնենցիալ օրենքին մոտ աճ։

Դրա արդյունքում մարդկանց մեկ շնչին ընկնող ռեսուրսների R/ N քանակությունը սկսեց աստիճանաբար դառնալ մարդկանց կյանքի հարատևման հետ կապված կարևոր գործոն, իսկ մարդկանց N թվի աճը, նույն կյանքի հարատևման տեսանկյունից՝ ռիսկային հանգամանք։

Մարդկանց կյանքը ընթանում է երեք մակարդակներում, այն է՝ կենսաբանական, սոցիալական և աշխարհաքաղաքական, և կյանքի հարատևման պրոբլեմի ուսումնասիրությունները պետք է ունենան այդ երեքի համատեղ սիստեմային անալիզի տեսք։

Սիստեմային տեսանկյունից հարցի լուծումը մարդկանց թվի նվազումն է, որը կատարվում է և՛ բնական ճանապարհներով՝ բարեկեցության աճին ուղեկցող ծնելիության նվազման տեսքով, և՛ կարող է տեղի ունենալ արհեստական ճանապարհներով։

Երկրագնդի այն մասերում, որտեղ կյանքի հարատևումը կառավարվում է N թվի աճի հին սկզբունքով, բերում է մարդկանց թվի անհավասարաչափ աճի, որը ինքնին քաղաքական լուրջ խնդիր է և կյանքի հարատևման պրոբլեմին տալիս է այլ երանգներ։

Ասվածների ֆոնին կյանքի հարատևման բարդագույն պրոբլեմի գիտական հիմնարար բնույթի ուսումնասիրությունները սիստեմային մեթոդներով նոր- նոր են սկսվում, չնայած այն հանգամանքին, որ պրոբլեմի որոշ ասպեկտներ գիտության ուշադրության կենտրոնում են սկսած անցյալ դարի 50-60-ական թվերից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ