ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Ինչու՞ են Արցախի երկնքում ռուսական ուղղաթիռներ թռչում

Ինչու՞ են Արցախի երկնքում ռուսական ուղղաթիռներ թռչում
28.06.2023 | 22:09

Արցախում վերջին օրերին անհանգստացնում են ռուս խաղաղապահներին պատկանող ուղղաթիռների հաճախակի թռիչքները, որոնք մեկնում են ՀՀ և վերադառնում։

Իրականում ռուսական ռազմական ուղղաթիռները թռչում են Գյումրիի 102-րդ ռազմաբազա և այնտեղից սնունդ և այլ իրեր հասցնում Արցախի ռուս խաղաղապահներին, որոնց համար ևս Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։

Ադրբեջանն առաջարկում է, որ Արցախը և ռուս խաղաղապահները սնունդ և այլ ապրանքներ ձետք բերեն Աղդամի հարակից տարածքներից, այսինքն՝ Ադրբեջանից, ինչին սկզբունքորեն դեմ են արտահայտվում ինչպես Արցախի կառավարությունը, այնպես էլ ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարությունը։ Ադրբեջանի առաջարկները նույնիսկ չեն էլ քննարկվում։

Ռուսական կողմը իր ռազմական ուղղաթիռներով ոչ միայն սնունդ և այլ իրեր է տեղափոխում Արցախ, այլև փորձում է սահմանափակ քանակով հումանիտար աջակցություն ցույց տալ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին։

Մի խոսքով, վերադարձել ենք մինչև 1992 թվականի շրջանը, երբ էլի փակ էր ճանապարհը, և միայն 92-ի մայիսի 18-ի Բերձորի ազատագրումով բացվեց կյանքի ճանապարհը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ