Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Չլցվե՞ց ձեր անսահման համբերության բաժակը

Չլցվե՞ց ձեր անսահման համբերության բաժակը
21.04.2023 | 20:01

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, եթե ընդդիմադիր եք, մի օրինականացրեք դրանց՝ այդ ուսապարկերի կարգավիճակը:

Չնայած, վաղուց եք արել դա՝ ընտրություններին մասնակցելով:

Հիմա՛ արեք, մեռա ասելով:

Արեք կազմակերպված՝ հնչողություն ապահովելով, ցուցադրական, արհամարհական, քաղաքական լուրջ գնահատականներով, դեսպաններով ու միջազգային կազմակերպություններով, նրանց դիմակներն էլ պատռելով:

Ինքնասիրություն ունեցեք, չե՞ք զգում, որ ձեր արածը նման է «շունը հաչի, քարավանը գնա» ասացվածքին:

Այսօր էլ չլցվե՞ց ձեր անսահման համբերության բաժակը, ու՞ր են ձեր լապտերիկները, միացրեք ու փնտրեք:

Կամ էլ էլի աննպատակ երթեր արեք:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4566

Մեկնաբանություններ