Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը. Սոս Սարգսյան

Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը. Սոս Սարգսյան
12.01.2023 | 10:38

Արատավոր ենք մենք։ Գիտենք խղճի հետ գործարքներ անել։ Անկիրթ՝ սակայն ուսուցանել գիտենք։ Անձեռնհաս՝ բայց ղեկավար։ Վերևին՝ քծնել, ներքևին՝ ստորացնել։ Ձեռքը մեր կաշառք տալու-առնելու է սովոր, մեր աչքը՝ գողության, մենք սուտ արտադրող ենք, ու լեզուն մեր՝ անամոթ։ Մեջքը մեր՝ անբանության սովոր։ Ստրկացնել հոգիներ և արբենալ իշանությունից անսահմանափակ։

Տիրել՝ ինչ շարժվում է, ինչ անշարժ է, ինչ ծնվել է, ինչ ծնվելու է: Մարդու կյանքն արժեք չունի մեզ համար, հոգին՝ առավել։ Հանուն գաղափարի զոհաբերել գիտենք և զոհերին չհաշվել։ Մեր ճանապարհից շնորհալիներին հեռացնելու վարպետ ենք։ Մարդ չես, եթե մեր ոհմակից չես և արժեք չունես:

Մենք ձև ենք և ոչ բովանդակություն։ Մենք խոսք ենք և ոչ թե գործ։ Ժողովրդին ակմբել գիտենք ու դարձնել ամբոխ։ Տերերից վախենում ենք, հիստերիկ ցավագարությամբ ծափահարում։ Նախրային բառաչներով ողջունել ենք առաջնորդներին ու նսեմացրել մեր մարդ էությունը: Այն՝ ինչ տեսել ենք, այն՝ ինչ սովորել ենք։

Ոսկեհատ Բաղրամյանի (Voskehat Baghramyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 19262

Մեկնաբանություններ