26.10.2018|
01:57
Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական հայտարարություններն ու տնտեսական տեմպերն իրար թշնամի են դարձել։ Քաղաքական հայտարարություններով «ծեփում են պատերին», «փռում ասֆալտին», բայց տնտեսությունը տեղից չի շարժվում։ Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում։