ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վանաձորում հիվանդալը պետք է քրեականացվի

Վանաձորում հիվանդալը պետք է քրեականացվի
06.10.2024 | 12:43

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է: Վանաձորի յուրահատկությունն այն է, որ այդ քաղաքում հիվանդանալ չի կարելի: Այնպես չէ, որ վանաձորցիները Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համեմատ ավելի կոփված են:

Խնդիրն այլ է:

Վանաձորի շտապօգնության ծառայությունում («Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ) չկան բժիշկներ: Կան վարորդներ, բուժքույրեր, նույնիսկ` մի կին ատամնատեխնիկ, սակայն բժիշկներ չկան:

Նկարագրեմ իրավիճակը:

Վանաձորցին իրեն վատ է զգում: Ազգականները զանգահարում են շտապօգնության ծառայություն: Որոշ ժամանակ անց հիվանդի բնակարան են այցելում շտապօգնության վարորդն ու բուժքույրը: Առանց բժշկի: Հարցին, թե որտեղ է բժիշկը, բուժքույրը պատասխանում է, որ բժիշկ չկա: Միաժամանակ` բուժքույրը հիվանդին առաջարկում է զանգահարել Վանաձորում, Երևանում կամ Լոս Անջելեսում բնակվող, միգուցե` գտնվող, ինչ-որ ծանոթ բժշկի, վերջինին պատմել հիվանդության մասին և խորհուրդ հարցնել: Եվ, եթե ինչ-որ բան անհասկանալի լինի, ապա հեռախոսը փոխանցել բուժքրոջը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե հիվանդը ծանոթ բժիշկ չունենա կամ բուժքույրը չհասկանա իրեն անծանոթ բժշկի խորհուրդները: Բացի դրանից` ով ասաց, որ Հայաստանի քաղաքացու պարտականությունների մեջ է մտնում ծանոթ բժիշկ ունենալը և վերջինից պարբերաբար խորհուրդներ հարցնելը:

Մինչև Փաշինյան Նիկոլի իշխանության գալը, Հին Հայաստանում, լավ չէին պատկերացնում ՀՀ հարկատուի դերն ու նշանակությունը: Հին Հայաստանում ևս կար շտապօգնության ծառայություն, որի ֆինանսավորողը հարկատուն էր: Այսինքն, դե յուրե ամեն ինչ նույնն էր, մեկ տարբերությամբ` Հին Հայաստանում շտապօգնության մեքենաների անձնակազմերում, բացի վարորդներից և բուժքույրերից, նաև բժիշկներ կային:

Նոր Հայաստանն էապես տարբերվում է Հին Հայաստանից: Նոր Հայաստանում բժիշկները, առավել ևս` վանաձորցի բժիշկները, հպարտ են: Ամենայն հավանականությամբ, վերջիններս, լսելով Փաշինյան Նիկոլի կոչը, չեն գալիս աշխատանքի, քանզի անընդհատ խմում են ՀՀ հարկատուների կենացը: Այն հարկատուների, որոնց հարկերի հաշվին նրանք աշխատավարձ են ստանում և խմիչք գնում: Իսկ հիվանդ հարկատուները թող սպասեն: Վանաձորցի շտապօգնության բժիշկներին առողջ հարկատուներ են անհրաժեշտ:

Հիվանդները պետք է քրեականացվեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ