«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ոչ մի երաշխիք չկա, որ իրենց մնալու դեպքում պատերազմ չի սկսվելու

Ոչ մի երաշխիք չկա, որ իրենց մնալու դեպքում պատերազմ չի սկսվելու
09.05.2024 | 05:59

Մի առիթով գրել եմ, որ 2018-ին կիրառված տեխնոլոգիաների մեծ մասը այլևս դժվար թե աշխատի: Պատճառների մասին էլ եմ գրել, եթե կհիշեք, հիմա չեմ կրկնի: Սա վերաբերում է ոչ միայն իշխանությանը հեռացնելու գործընթացներին, այլ նաև հենց իշխանությանը և նրա ղեկավար «տրոյական ձիուն»:

Եվ այսպես, ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում այսօր «տրոյական ձին» և իր ապարատը՝ սկսված շարժումը խոչընդոտելու նպատակով:

ա. Փորձում են Բագրատ Սրբազանին և շարժման մյուս նախաձեռնողներին ներկայացնել որպես արտաքին ուժերի դրածոներ: Լսած կլինեք՝ КГБ-ի գործակալներից մինչև MI6-ի գործակալներ և այլն:

բ. Փորձում են ներկայացնել, որ շարժման հետևում կանգնած են «նախկինները». ամենաշատը շրջանառում են Ռոբերտ Քոչարյանի անունը:

գ. Փորձում են ժողովրդին վախեցնել, պնդելով, որ շարժման հաղթանակի դեպքում պատերազմ է սկսվելու: Փոխարենը, ոչ մի երաշխիք չկա, որ իրենց մնալու դեպքում պատերազմ չի սկսվելու: Հուսով եմ՝ տնկված սյուները ոչ ոք լուրջ երաշխիք չի համարում:

դ. Փորձում են շրջանառության մեջ դնել, որ մասնակից մարդիկ փողով են գնացել մասնակցելու:

Սրանք հիմնական քարոզչական տեխնոլոգիաներն են: Վստահ եմ, որ չեն բավարարվելու միայն քարոզչականով, փորձելու են սադրել անկարգություններ և ուժ կիրառել: Մի խոսքով, անելու են ամեն ինչ՝ իրենց դավադիր իշխանությունը պահելու համար: Սակայն բոլորը արդեն անգիր գիտեն իրենց էլ, իրենց տեխնոլոգիաներն էլ, իրենց ստերն էլ, և, բացի «տրոյական ձիու» մոլի աղանդավորներից, արդեն ոչ ոք այդ բաներին չի հավատում:

Ուշադիր եղեք, թե ովքեր են թվարկածս բաների մասին շատ խոսում, որ թացը չորից տարբերեք: Միայն իշխանությունները չեն դա անում: Անընդհատ խաբվելն ու նույն «կուտն ուտելը» սազական չէ ուղեղի մեկից ավելի ծալք ունեցող որևէ էակի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ