«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
07.05.2024 | 13:45

Համահայկական վերնախորհուրդը միանում է Բագրատ Սրբազանի հայրենատիրական պահանջին, կիսում է անհանգստությունները, միևնույն ժամանակ իր ընտրողների անունից խորին մտահոգություն ու անհամաձայնություն է հայտնում Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացների վերաբերյալ և մերժում է գործող իշխանությունների հանձնվողական քաղաքականությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանազատումն առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների վերաճանաչման՝ մերժում է մարդու համընդհանուր հռչակագրի դրույթները, Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները չի կարելի հանձնել թշնամուն։ Աշխարհասփյուռ հայությունը հարյուր տարի շարունակ ստանձնել է Հայաստանի քաղաքական իշխանությունը, միշտ պաշտպանել է Հայաստանի, Խորհրդային Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իրավունքները և շահերը միջազգային հարթակներում։
Մենք պաշտպանում ենք մեր պետական իրավունքը և մենք մասն ենք Հայաստանի Հանրապետության մեջ ապրող մեր քույրերի և եղբայրների, մենք մեկ մարմին ենք և մերժում ենք պետության մասնատման ու քայքայման յուրաքանչյուր քայլ:
Համահայկական վերնախորհուրդի սենատորները սատարում են «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» համաժողովրդական շարժմանը և հույս ենք հայտնում, որ Բագրատ Սրբազանը կանի իրենից կախված բոլոր քայլերը, որպեսզի Եվլախի օրակարգը չկրկնվի Տավուշում կամ Հայաստանի Հանրապետության որևէ այլ սահմանային հատվածում։
06․05․2024 թ․

Հարգանքով սենատոր համակարգող՝ Ա. Մկրտչյան

1. Արսեն Աբրահամյան, Լուիզա Իոսիֆովա, Սահակ Ավագյան, Վլադիմիր Փաշայան, Հովհաննես Կատիկյան, Գարիկ Ղազարյան, Արթուր Պողոսյան, Դավիթ Աբրահամյան, Աշոտ Սարգսյան (Ռուսաստան)
2. Տիգրան Միքայելյան ,Կարինե Հայրապետյան(Գերմանիա)
3.Լևոն Ուլուբաբյան (ԱՄՆ), Վահե Մեսրոպյան, Աէրուր Նուրիջանյան (ԱՄՆ)
4. Արարատ Ղուկասյան (Իսպանիա) ,Լեոնարդո Բասմաջյան (Ֆրանսիա),Ռոբերտ Աբրահամյան (Հունաստան),Սարգիս Գասպարյան (Շվեդիա)
5. ՎԱԲ Բայբուրթյան, Անդրաս Սրապյան, Սարգիս Մարգարյան, Գևորգ Էքնոսյան (Վրաստան)
6. Ղուկաս Մանուկյան (Մոլդովա)
7. Ինեսսա Ասրյան, Անաստաս Իսրայելյան, Մհեր Հարությունյան, Մարթա Դանիելյան (Արցախ)
8. Ազատ Սարգսյան, Գրիգորի Այվազյան, Զորիկ Բախշյան, Ամալյա Հարությունյան (Հայաստան)
9 . Սարգիս Կարամեկյան (Բրազիլիա)

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ