«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հնարավոր չէ սփյուռքահային բացատրել, որ Հայաստանում իշխանությունը զավթված է ալիևյան կլանի կողմից, ու երկիրը բռնել է ինքնակործանման ճամփան

Հնարավոր չէ սփյուռքահային բացատրել, որ Հայաստանում իշխանությունը զավթված է ալիևյան կլանի կողմից, ու երկիրը բռնել է ինքնակործանման ճամփան
04.05.2024 | 09:56

Սփյուռքի հարյուրամյա պառակտվածությունը, հաճախ եղբայրասպանության հասնող արհավիրքները այսօր մեզ հայրենիքի կորուստ են արժենում։ Այդպես էլ Հայաստանում չլուսաբանվեց, թե ինչ է նշանակում 1958 թվականը, ինչ է նշանակում եկեղեցում եպիսկոպոս մորթելը, ինչ է նշանակում գերդաստաններով միմյանց վերացնելու անհամար դեպքերն ու դրդապատճառները։
Սփյուռքահայը երբեք չպիտի հաղթահարի կուսակցական-գերդաստանային վրեժխնդրություն-քինախնդրությունը։ ՈՒ սա է պատճառը, որ ոչ մի առաքյալ ու մարգարե չի կարողանում սփյուռքահայության գերակշիռ մասին բացատրել, որ Հայաստանում իշխանությունը զավթված է ալիևյան կլանի կողմից, ու երկիրը բռնել է ինքնակործանման ճամփան։
Եթե ՔՊ-ն նույնիսկ պաշտոնապես հայտարարի, թե ինչպիսի գործարքների մեջ է Ադրբեջանի հետ, միևնույն է, գերդաստանային-կուսակցական թույնով տոգորված դասական սփյուռքահայի մեծամասնությունը կույր նիկոլական է մնալու։ Նա առաջին ողջունողն եղավ Արցախի կորստի ու մատաղ սերնդի սպանդի, այսօր ամենժամյա եռանդով թույն է թափում Տավուշում հուսահատ պայքարի ելածների ու Հայ եկեղեցու դեմ։
Նա կույր է, նա ոչինչ չի տեսնում, նա միայն հիշում է, թե ինչպես այսինչ կուսակցության ուժայինները սպանեցին իր հորը կամ հորեղբորը, ու բացառապես առաջնորդվում է դրանով։
Ճակատագրով լինելով գծուծ ու ժլատ, նա նույնիսկ չի հետաքրքրվում, թե պատերազմի օրերին իր հանգանակած միլիոններն ու միլիարդները ինչու չհասան բանակին ու ում հայտնի ու անհայտ հաշիվների մեջ անհետացան։ Նրա բանականությունը կառուցված է հին քենի, կույր ատելության վրա, ու նա միշտ նիկոլի կողքին է լինելու՝ անգամ վերջին սարը հանձնելիս։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 861

Մեկնաբանություններ