ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն Աշոտյան. Ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է

Արմեն Աշոտյան. Ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է
17.12.2020 | 22:30

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որևէ կասկած չկա։ Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որևէ պարտավորություն հեռանալու Զանգելանի և Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։ Դավաճանը, մի քանի օր առաջ փորձելով վրայից կրկին գցել պատասխանատվությունը և մոլորեցնել ժողովրդին, ասել էր, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:

Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է, ու սույն ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին «փոխըմբռնման» շրջանակներում։

Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց։

Մեր կորուստներն էլի շարունակվելու են այնքան ժամանակ, որքան հայկական երկու հանրապետություններն հանձնող դավաճանը նստում է Հանրապետության հրապարակում»։

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ