Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Օբյեկ­տի­վո­րեն առ­կա են լավ ապ­րե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը

Օբյեկ­տի­վո­րեն առ­կա են լավ ապ­րե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թ­յուն­նե­րը
14.04.2020 | 00:15
Կար­դա­լով Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Հա­յաս­տա­նի ու սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րին, գիտ­նա­կան­նե­րին, ին­ժե­ներ­նե­րին, բան­վոր­նե­րին, գյու­ղա­ցի­նե­րին, գոր­ծա­րար­նե­րին» ուղղ­ված («Ի­րա­տես», թիվ 23) կո­չը` մեկ ան­գամ ևս հա­մոզ­վում ես, որ հան­ձին Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի գործ ու­նենք լայ­նա­խոհ պե­տա­կան գործ­չի, ջեր­մե­ռանդ հա­յի հետ: Իսկ թեր­թե­լով նրա «Ին­ժե­նե­րի հի­շա­տա­կա­րա­նը», ծա­նո­թա­նա­լով նրա կեն­սագ­րու­թյա­նը, վս­տա­հու­թյամբ ես ներշ­նչ­վում, որ Հա­մա­զաս­պյան գիտ­նա­կա­նը նաև մար­տն­չող է, գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան կազ­մա­կեր­պիչ, հան­րա­պե­տու­թյու­նում մեծ հե­ղի­նա­կու­թյուն և ճա­նա­չում ու­նե­ցող ան­հատ, և պետք է շնոր­հա­կալ լի­նենք, որ նա ինք­նա­կամ իր վրա է վերց­րել այդ «նա­խա­ձեռ­նու­թյան» ղե­կա­վա­րու­թյու­նը:
Բայց բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ «նա­խա­ձեռ­նու­թյան» ի­րա­ցու­մը տի­տա­նա­կան, լար­ված աշ­խա­տանք է պա­հան­ջում, գրե­թե անհ­նա­րի­նի սահ­մա­նագ­ծում է, ո­րով­հետև հա­մա­կար­գը ու­նակ չէ նաև ըն­կա­լե­լու, ֆի­նան­սա­վո­րե­լու նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ, երբ դրանց խիստ անհ­րա­ժեշ­տու­թյու­նը կա, քան­զի մեր տն­տե­սու­թյու­նը, ինչ­պես նշում է է­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը (ՀՀ օ­րա­թերթ, 29. 08. 2019թ.) իր ցու­ցա­նիշ­նե­րով զի­ջում է աշ­խար­հի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րին գրե­թե 15 ան­գամ: ՈՒ բո­լոր ո­լորտ­նե­րում էլ տն­տե­սու­թյան վի­ճա­կը գրե­թե նույնն է:
Աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը 18. 09. 2019 թ. ա­սու­լի­սում հայտ­նեց, որ «օր­վա կա­րիք­նե­րին չբա­վա­րա­րող ի­րենց շատ ցածր ե­կա­մու­տը ա­վե­լաց­նե­լու հա­մար» նա­խա­րա­րու­թյու­նը ա­նաս­նա­պահ 1000 ըն­տա­նի­քի միան­վագ տվել է 500 000 դրա­մի ա­ջակ­ցու­թյուն, և որ 28 000-ն էլ դեռ հեր­թում է:
Ստաց­վում է, որ ան­կա­խու­թյան տա­րի­նե­րի մեր «ձեռք­բե­րու­մը» տն­տե­սու­թյան խոր ճգ­նա­ժամն է, ու­ղեկ­ցող աղ­քա­տու­թյու­նը: Հի­մա էլ կո­րո­նա­վի­րու­սը… ՈՒ ե­թե չվե­րա­նա­յենք մեր գոր­ծե­լաո­ճը, չփնտ­րենք նոր լու­ծում­ներ, ին­չին միտ­ված է Հա­մա­զաս­պյա­նի կո­չը, դա­տա­պարտ­ված ենք ա­վե­լի վատ ապ­րե­լա­կեր­պի:
Մինչ­դեռ օ­բյեկ­տի­վո­րեն առ­կա են լավ ապ­րե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը. դրանք մեր ներ­քին ռե­սուրս­ներն են` ո­ռոգ­ման ջու­րը, անմ­շակ հո­ղա­տա­րածք­նե­րը, արևա­յին է­ներ­գիա­յի գործ­նա­կա­նում ան­սահ­ման պա­շար­նե­րը, այս ա­մե­նը ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծե­լու գի­տա­տեխ­նի­կա­կան հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը: Պարզ­վում է նաև, որ վե­րը նշ­վա­ծը գոր­ծար­կե­լու հա­մար փո­ղի խն­դիր էլ չկա. վար­չա­պե­տը դա բա­ցա­ռում է: Բայց, կա­ռա­վա­րու­թյուն ու­ղարկ­ված նո­րա­րա­րական մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը սա­բո­տա­ժի են են­թարկ­վում, փո­խա­րե­նը ֆի­նան­սա­վոր­վում, կյան­քի են կոչ­վում ծրագ­րեր, ո­րոնց վրա­յից նախ­նա­դա­րի հոտն է փչում: ԶԼՄ-նե­րի մի­ջո­ցով այս ա­մե­նը հա­սա­րա­կու­թյան դա­տին հանձ­նե­լը ար­դյունք չի տա­լիս:
Հետևա­բար պետք է փնտ­րենք նոր լու­ծում­ներ։ Նախ պետք է հա­վա­քագ­րենք երկ­րում առ­կա նո­րա­րա­րա­կան ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, ա­պա հե­տա­մուտ, պա­հան­ջա­տեր (ընդ­հուպ մինչև պի­կե­տա­վո­րու­մը) լի­նենք կա­ռա­վա­րու­թյուն ներ­կա­յաց­րած, Հա­մա­զաս­պյա­նի հանձ­նախմ­բի հա­վա­նու­թյանն ար­ժա­նա­ցած ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի քն­նար­կում­նե­րին:
Այս մո­տե­ցումն ու­նի իր հար­ցա­կա­նը. իսկ ին­չու՞ հա­մա­կար­գը այն­պես չկազ­մա­վո­րել, որ չի­նով­նիկն ին­քը փնտ­րի, ա­ռաջ մղի նո­րա­րա­րա­կան լու­ծու­մը, ակն­կա­լե­լով դրա ներդ­րու­մից ֆի­նան­սա­կան ո­րո­շա­կի փոխ­հա­տու­ցում: Երևի չեք հա­վա­տա, բայց կա­ռա­վա­րու­թյուն ներ­կա­յաց­ված իմ այս ա­ռա­ջար­կու­թյու­նը` ներ­դր­մա­նը ա­ջակ­ցող չի­նով­նի­կին կոնկ­րետ մե­քե­նա­յի ներդ­րու­մից ստաց­ված շա­հույ­թից 20000 դո­լար պարգևավ­ճա­րի հարցն ա­ռայ­սօր ան­պա­տաս­խան է: Ան­պա­տաս­խան են բազ­մա­թիվ այլ դի­մում­ներ: Իսկ այդ չպա­տաս­խա­նե­լու պա­տաս­խանն էլ, տն­տե­սու­թյան, մաս­նա­վո­րա­պես կա­թի ու մսի ար­տադ­րու­թյան` տա­վա­րա­բու­ծու­թյան, այ­սօր­վա վի­ճակն է: Վեր­ջի­նիս հիմ­նա­կան բնու­թագ­րի­չը ցածր շա­հու­թա­բե­րու­թյունն է, ար­տադ­րան­քի բարձր ինք­նար­ժե­քը, ին­չի պատ­ճա­ռով գյու­ղա­ցու վաս­տա­կը բա­վա­րար չէ օր­վա կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար, ու նա լքում է ո­լոր­տը. ըստ ԱՎԾ-2018 տե­ղե­կագ­րի` միայն վեր­ջին 5 տա­րում դրանց թի­վը 40 000 է: Սա նշա­նա­կում է, որ նոր տեխ­նո­լո­գիա­նե­րը, մե­քե­նա­նե­րը պետք է միտ­ված լի­նեն նախ ինք­նար­ժե­քի ի­ջեց­մա­նը, ա­պա, զու­գա­հե­ռա­բար, նաև ար­տադ­րան­քի ծա­վա­լի ա­վե­լաց­մա­նը:
Բայց 3 գլուխ տա­վա­րի դեպ­քում մե­քե­նա չես գնի, ո­րով­հետև կբարձ­րա­նա ար­տադ­րան­քիդ ինք­նար­ժե­քը, միևնույն ժա­մա­նակ չես էլ կա­րող ան­տե­սել այդ խմ­բի տն­տե­սա­վա­րող­նե­րին, ա­ռա­վել ևս, որ նրանք գե­րակշ­ռողն են, ամ­բող­ջի 85 տո­կո­սը, մո­տա­վո­րա­պես 680 000 շունչ:
Խնդ­րի լուծ­ման մեր ա­ռա­ջար­կը, որն ու­զում եմ ներ­կա­յաց­նել Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի խմ­բի քն­նարկ­մա­նը, այս­պի­սին է. հա­մայն­քում կա­յա­ցած որևէ ֆեր­մե­րի մի­ջոց­նե­րով, պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, տե­ղի բնաար­տադ­րա­կան, շու­կա­յա­կան պայ­ման­նե­րը, ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը հաշ­վի առ­նե­լով, է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նում գոր­ծող փոր­ձա­գետ­նե­րի խում­բը մշա­կում է ֆեր­մա­յի նա­խագ­ծի տեխ­նի­կա­կան ա­ռա­ջադ­րան­քը, ո­րը ոչ միայն պետք է ա­պա­հո­վի տվյալ ֆեր­մե­րի բա­վա­րար շա­հույ­թը, այլև պետք է դառ­նա.
ա) ու­սու­ցո­ղա­կան կենտ­րոն` հա­մայն­քի մյուս ա­նաս­նա­պահ­նե­րի հա­մար,
բ) կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով, վար­ձա­կա­լու­թյան հի­մունք­նե­րով խնա­մի հարևա­նի տա­վա­րը, ին­չը
3) նպաս­տա­վոր պայ­ման­ներ կս­տեղ­ծի նույն­պես կա­մա­վո­րու­թյան սկզ­բուն­քով սե­փա­կա­նաշ­նորհ­ված հո­ղը, գյուղ­տեխ­նի­կան միա­վո­րե­լու, ա­նաս­նա­կե­րի կա­յուն բա­զա ստեղ­ծե­լու, կամ
4) կմ­շա­կի հարևա­նի` 3 գլուխ տա­վար ու­նե­ցո­ղի տն­տե­սու­թյան, ֆեր­մա­յի տեխ­նո­լո­գիա­կան թա­փոն­նե­րը, կս­տա­նա նոր ար­ժե­քի ար­տադ­րանք` մե­ծաց­նե­լով վեր­ջի­նիս շա­հույ­թի չա­փը: Ակն­հայտ է, որ այս դեպ­քում բո­լորն էլ կու­նե­նան բա­վա­րար կեն­սա­մա­կար­դակ, զար­գաց­ման ակ­նա­ռու հե­ռան­կար և բա­նա­կա­նու­թյան, աշ­խա­տա­սի­րու­թյան մր­ցակ­ցու­թյան պայ­ման­նե­րում թե՛ ի­րենք, թե՛ եր­կի­րը կհարս­տա­նան։
Ստորև ներ­կա­յաց­նում եմ «Գյու­ղատն­տե­սու­թյան մե­քե­նա­յաց­ման ԳՀԻ»-ում ստեղծ­ված նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ցան­կը, ո­րոնց ներդ­րու­մը էա­պես կփո­խի ո­լոր­տի դեմ­քը.
1. Ա­րո­տի բա­րե­լավ­ման բազ­մա­ֆունկ­ցիո­նալ տեխ­նո­լո­գիա և մե­քե­նա: Փոր­ձարկ­վել է Լոռ­վա ա­րոտ­նե­րում: Բարձ­րաց­նում է խո­տի ո­րա­կը, բեր­քը 2-3 ան­գամ: Կա­սեց­նում է ջր­հե­ղեղ­նե­րը, հո­ղա­տար­ման երևույթ­նե­րը, տա­րած­քա­յին հր­դեհ­նե­րը: Նվա­զեց­նում է ե­րաշ­տի ազ­դե­ցու­թյու­նը: Վե­րա­բա­ցում է խմե­լու ջրի ստոր­գետ­նյա լեռ­նա­յին աղ­բյուր­նե­րը: Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով այս մե­քե­նա­յի օգ­տա­գործ­մամբ խո­տի ինք­նար­ժե­քը կա­րե­լի է ի­ջեց­նել 30-40 տո­կո­սով, ակն­կա­լե­լով կա­թի ու մսի ինք­նար­ժե­քի հա­մա­չափ ան­կում, շա­հույ­թի աճ:
2. Գա­րուց կա­նաչ զանգ­վա­ծի հիդ­րո­պո­նիկ ա­ճեց­ման տեխ­նո­լո­գիա և սար­քա­վո­րում­ներ: Ե­րաշտ տա­րի­նե­րի փր­կու­թյունն է: Փր­կու­թյուն է նաև որ­պես մատ­ղա­շի ան­կու­մը (այն մե­զա­նում մինչև 40 տո­կոս է) կա­սեց­նող վի­տա­մի­նա­յին կեր: 30 կգ. այս, 5 կգ խտաց­րած, 6 կգ ծղո­տից բաղ­կա­ցած կե­րա­բաժ­նով օ­րա­կան ստաց­վում է 20 լիտր կաթ: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում:
3. Նոր տեխ­նո­լո­գիա­յով վի­տա­մի­նաց­ված խո­տա­լյու­րի, խո­տի կտր­ված­քի պատ­րաս­տում: Կա­սեց­նում է մատ­ղա­շի ան­կու­մը: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում:
4. Անձրևոր­դե­րից սպի­տա­կու­ցա­յին խտա­նյու­թի հա­րա­հոս ռե­ժի­մով պատ­րաս­տում: Կա­սեց­նում է մատ­ղա­շի ան­կու­մը, նպաս­տում ա­ճին: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում:
5. Բան­ջա­րա­բոս­տա­նա­յին, դաշ­տա­վա­րու­թյան, այ­գի­նե­րի թա­փուկ­նե­րից գրա­նու­լաց­ված ա­նաս­նա­կե­րի պատ­րաս­տում: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում:
6. Գո­մաղ­բից և թռչ­նաղ­բից վա­րա­կա­զերծ­ված, գրա­նու­լաց­ված օր­գա­նա­կան, օր­գա­նա­հան­քա­յին պա­րար­տա­նյու­թե­րի պատ­րաս­տում: Պաշ­տո­նա­կան փոր­ձարկ­մամբ շա­հու­թա­բե­րու­թյան մա­կար­դա­կը 31,2 տո­կոս է , բեր­քատ­վու­թյան ա­ճը` 25-30 տո­կոս: Հինգ տոն­նա ի­րաց­վել է ման­րա­ծախ շու­կա­յում:
7. Գո­մաղ­բից և թռչ­նաղ­բից ստաց­ված, վա­րա­կա­զերծ­ված օր­գա­նա­կան հե­ղուկ պա­րար­տա­նյութ: Օգ­տա­գործ­վում է ինք­նու­րույն, նաև որ­պես կա­թի­լա­յին ո­ռոգ­ման սնն­դա­րար, է­ժան բա­ղադ­րիչ: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում:
8. Թա­փուկ­նե­րից, այր­վող աղ­բից գրա­նու­լաց­ված վա­ռե­լա­նյու­թի պատ­րաս­տում: Փոր­ձարկ­վել է ինս­տի­տու­տի բա­զա­յում: Կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել ավ­տո­մատ ջե­ռուց­ման հա­մա­կար­գե­րում:
9. Տնա­մեր­ձե­րի կարկ­տա­պաշտ­պան, ցր­տա­պաշտ­պան սար­քե­րի պատ­րաս­տում, ավ­տո­մատ կա­ռա­վար­մամբ գոր­ծար­կում: Ըն­թաց­քի մեջ է:
10. Կաթ­նապ­րան­քա­յին ֆեր­մա` 0,8-1 կգ քա­շա­ճով, 4000-5000 լիտր կաթ­նատ­վու­թյամբ, վե­րը նշ­ված օ­բյեկտ­նե­րի նե­րառ­մամբ:
Հաս­կա­նա­լի է, որ նշ­ված նո­րույթ­նե­րը կա­րող են ներդ­նել ֆի­նան­սա­պես կա­յա­ցած ֆեր­մեր­նե­րը, մինչ­դեռ, ինչ­պես ար­դեն աս­վեց, ա­նաս­նա­պահ­նե­րի 85 տո­կո­սը` 170000 տն­տե­սու­թյուն, աղ­քա­տու­թյան եզ­րին է: Պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի հետ մշա­կել ենք դրանց վի­ճա­կը էա­պես բա­րե­լա­վե­լու ծրա­գիր, ո­րը մեր և բա­րե­րար­նե­րի ջան­քե­րով կփոր­ձենք ներդ­նել որևէ փոքր տն­տե­սու­թյու­նում, նրա օ­րի­նա­կով խթա­նե­լով մյուս­նե­րին: Նշեմ, որ նա­խա­տես­ում ենք այդ տն­տե­սու­թյու­նում ներդ­նել թռչ­նաղ­բից և գո­մաղ­բից գրա­նու­լաց­ված օր­գա­նա­կան հե­ղուկ և պինդ պա­րար­տա­նյու­թե­րի պատ­րաստ­ման, հիդ­րո­պո­նիկ ե­ղա­նա­կով կա­նաչ զանգ­վա­ծի ա­ճեց­ման, հա­վե­րի, տա­վա­րի կե­րակր­ման տեխ­նո­լո­գիա­նե­րը, ակն­կա­լե­լով քա­շա­ճի և կաթ­նատ­վու­թյան վե­րը նշ­ված ցու­ցա­նիշ­նե­րի ի­րա­ցում, նաև հա­վե­լյալ ե­կա­մուտ պա­րար­տա­նյու­թե­րի ի­րա­ցու­մից: Այս աշ­խա­տանք­նե­րում ծան­րակ­շիռ տեղ կու­նե­նան պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի արևա­յին մշա­կում­նե­րը ոչ միայն արևի է­ներ­գիա­յով նշ­ված օ­բյեկտ­նե­րը ջե­ռու­ցե­լու, այլև տեխ­նո­լո­գիա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, էլ. է­ներ­գիա­յի ծախ­սը կր­ճա­տե­լու, ին­չը կի­ջեց­նի ար­տադ­րան­քի ինք­նար­ժե­քը, կա­վե­լաց­նի գյու­ղա­ցու շա­հույ­թը: Նա­խա­տե­սում ենք այս ծրա­գիրն ի­րաց­նել աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան և այլ շա­հագր­գիռ կա­ռույց­նե­րի հետ:
Կան­խավ շնոր­հա­կա­լու­թյուն ցան­կա­ցած ա­ջակ­ցու­թյան, խոր­հր­դի հա­մար:
Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Դիտվել է՝ 8353

Մեկնաբանություններ