Մարս մոլորակի համար նախատեսված ուղղաթիռի փորձարկումներն ՆԱՍԱ-ն ավարտել է: Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները` հղում անելով գործակալության պաշտոնական կայքին:
Ուղղաթիռի չափսերը փոքր են, քաշը՝ 1.8 կգ: Ըստ նախնական տվյալների` ուղղաթիռը Մարս կհասնի 2021-ին` «Կարմիր մոլորակի» վրա փորձարարական թռիչքներ կատարելով:
Նշվում է, որ փորձարկումների ժամանակ ուղղաթիռի ստեղծողները Մարսի պայմանների նման պայմաններ են ստեղծել: Նախ փակ խցիկից օդահան սարքով հեռացրել են ազոտը, ապա թթվածինն ու օդի բաղադրության մեջ մտնող այլ գազեր են դուրս մղել, ինչից հետո խցիկն ածխաթթու գազով են լցրել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ