Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

ԱՄՆ բիզնեսը սպառնում է բոյկոտել ռուսական տնտեսական համաժողովը

ԱՄՆ բիզնեսը սպառնում է բոյկոտել ռուսական տնտեսական համաժողովը
15.03.2019 | 13:42

ԱՄՆ բիզնեսի ղեկավարությունը և պաշտոնատարները սպառնում են չմեկնել Ռուսաստանի գլխավոր տնտեսական համաժողովին` ի պատասխան Մոսկվայում ամերիկացի հայտնի ներդրող Մայքլ Կալվիի կալանքի երկարաձգման և աճող դժգոհության` նրա նկատմամբ վարվելակերպից` գրում է Financial Times-ը:

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ չի մասնակցելու Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, քանի դեռ Կալվին բանտում է: Հունիսյան համաժողովին չեն ծրագրում մասնակցել ԱՄՆ կարևորագույն ընկերությունների ղեկավարները ևս: Կալվին հիմնադրել է Baring Vostok ընկերությունը 25 տարի առաջ և հիմա նրա հիմնադրամը ամենամեծ մասնավոր ներդրողն է երկրում: Կալվին ձերբակալվել է անցյալ ամիս` «Արևելյան» բանկից 2,5 միլիարդ ռուբլի (37 միլիոն դոլար) յուրացնելու կասկածանքով և մերժվել է գրավով նրա ազատ արձակումը: 51-ամյա Կալվին հերքում է մեղադրանքները` հայտարարելով, որ այդ գործն օգտագործվում է իր և իր հիմնադրամի վրա ճնշում գործադրելու նպատակով այլ բաժնետիրական բանկի հետ կորպորատիվ վեճի շրջանակներում: Երբ սկսվեց այդ հետաքննությունը, որին, ինչպես համարվում է` աջակցում է նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ մի քանի ընկերություններ բեկանեցին ներդրողների ծրագրված այցերը Ռուսաստան կամ դիմեցին խորհրդատվության` իրենց աշխատակիցների անվտանգության վերաբերյալ, որ Ռուսաստանում են: Դժվար է գերագնահատել, թե որքան ապշահար են այդ մարդիկ, որքան խոր են նրանց տագնապները: Մարդիկ ասում էին, որ այս-այս կատարվել է այս-այս մարդկանց հետ, որովհետև նրանք կանոններին չեն հետևել կամ չափազանց հետաքրքրված են քաղաքականությամբ: Կալվիի գործն այդքան տագնապներ է տարածում ու արմատապես փոխում է դասավորությունը, որովհետև հնարավոր չէ այդ բացատրությունը ներկայացնել: Եթե բանտում է Կալվին, դա կարող է պատահել յուրաքանչյուրին: Ներդրումային միջավայրը տուժել է Կալվիի գործից: Որ Սանկտ Պետերբուրգում միջազգային ներկայացվածություն չի լինի, դրա վառ դրսևորումն է:

Համաժողովի մասնակիցների գրանցումը սկսված է և կշարունակվի մինչև սկսվելը` Financial Times-ին տեղեկացրել են համաժողովի կազմակերպիչները` հավելելով, որ ավանդաբար ԱՄՆ պատվիրակությունը ամենամեծն է լինում: Baring Vostok ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ հաճախ են եղել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում` համարելով կարևոր իրադարձություն: Այս տարի հնարավորություն չեն ունեցել այդ մասին մտածելու:
Financial Times


Հ.Գ. ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մակարդակին բնորոշ օրինակ է Մայքլ Կալվիի ձերբակալությունը և նրա ձերբակալության հիմքով` Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին ԱՄՆ-ի պատվիրակության բացակայությունը: Դեռ ինչքան է տևելու դիմակայությունը, ոչ ոք չի կարող ասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ