Չինաստանի բացառիկ կին ձեռներեցների վարկանշային աղյուսակն է հրապարակել Forbes China ամսագիրը: Ըստ այդ ցուցակի` առաջին երեք տեղերը զբաղեցրել են չինական CITIC Bank Corporation Limited-ի տնօրենների խորհրդի նախագահը, Hang Seng Bank Limited- ի գլխավոր գործադիր տնօրենը և Yum China Holdings Inc-ի գլխավոր գործադիր տնօրենը:
Նշենք, որ այս վարկանիշը կազմելիս է հաշվի առնվել աշխատակիցների քանակը, կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների հեղինակությունը և այլն:
Նշենք, որ ցուցակը ներառում է Չինաստանի 100 գործարար կանանց: Նշվում է նաև, որ այսօր կանայք առաջատար դեր են խաղում Չինաստանի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում:
«Կին ձեռներեցների թվի աճը և նրանց հաջողությունը նպաստում են բիզնեսի բարգավաճմանը և զարգացմանը»,- գրում է Forbes China-ն:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ