Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Դեռ հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով

Դեռ հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով
19.01.2019 | 13:33

«Հրապարակը» գրում է. ««Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու։ «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տևեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ, փոքր չէ», - ասաց կառավարության մեր աղբյուրը:

Առ այս պահը հայտնի չէ` իրականում գազը թանկացել է 15, թե՞ 30 դոլարով։ Նկատի ունենք, որ մինչ այս, սահմանին գազը 135 դոլար էր՝ 15 դոլարը սուբսիդավորում էր «Գազպրոմը»` Հայաստանի 20 տոկոս մասնաբաժինը գնելու դիմաց։ Պայմանագիրը դեկտեմբերին ավարտվել է, հիմա, փաստորեն, գազը սահմանին արժե 165 դոլար՝ այդ 15 դոլարի ճակատագիրն ինչպե՞ս է «տնօրինվելու»։ «Բոլոր ծախսերը` թե սուբսիդավորման, թե մնացած, հոգալու է «Գազպրոմ Արմենիան»»: Պնդում կա, որ «Գազպրոմը» 50 դոլարի թանկացման հայտ է ներկայացրել, և դա քայլ առ քայլ են կյանքի կոչելու, ռուսական աղբյուրները չեն բացառում, որ տարվա կեսին կրկին գազը թանկանա, նաև մատակարարման ծավալները կրճատվեն, ինչպես եղավ Ուկրաինայում։


«Առաջիկայում «Գազպրոմի» և Հայաստանի միջև կնքվելիք համաձայնագիրը պատասխան կտա այդ բոլոր հարցերին. սպասենք»: Իսկ «Գազպրոմ Արմենիային» մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ սուբսիդավորման հարցը միանշանակ չէ․ «Բանակցությունների ընթացքում, իհարկե, շատ բան պարզ կդառնա, բայց ես իրենց փոխարեն այդքան միանշանակ չէի պնդի»:
Անցած ուրբաթ ԱԺ-ում «Իմ քայլը» ֆրակցիայի փակ նիստի ժամանակ Փաշինյանը խոսել է նաև գազի մասին՝ հորդորել հարցերի դեպքում ասել հետևյալը. «Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, անհանգստանալու որևէ հարց չկա։ Այնպես չէ, թե հնարավոր է, գնով պայմանավորված, Հայաստանը, ինչպես նախկինում, ինչ-որ բան զիջի Ռուսաստանին։ Վստահեցնում եմ՝ նման բան չի լինելու»»:

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ