ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով կորուստներն արդեն հասել են $3,6 մլրդ-ի` նշել է Standard&Poors վարկանշային գործակալության գլխավոր տնտեսագետ Բեթ Էնն Բովինոն: Նրա խոսքով, եթե շաթդաունը շարունակվի ևս 2 շաբաթ, ԱՄՆ տնտեսությանը կարժենա 6 մլրդ դոլար: «Դա կարող է չնչին գումար թվալ աշխարհի խոշորագույն տնտեսության համար, սակայն դա շատ նշանակալի է այն աշխատակիցների համար, որ փորձում են առանց աշխատավարձի փակել իրենց ընտանեկան ծախսերը»,- ասել է գործակալության փորձագետը: