Այս տարվա օգոստոսին՝ լիրայի արժեզրկման ֆոնին, Թուրքիայում գնաճը արագացել է: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ սպառողական գները աճել են 17.9 % -ով, որ առավելագույն աճն է 2003-ից:
Օգոստոսին Թուրքիայում արտադրողների գները աճել են ավելի քան 32 % -ով, նախորդ ամսվա համեմատ` 6,6 % -ով: Թուրքիայի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ պատրաստ է փոխել դրամավարկային քաղաքականությունը հաջորդ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին՝ գնաճի հետ կապված ռիսկերը կառավարելու նպատակով: