Եթե ամեն ինչ հաջող գնա, կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ մակարդակի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բանկային ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզվել է, որ կան խարդախություններ:
«Գնում են, «վերխեր» են վերցնում: Իրավապահ մարմինները պետք է սրանով զբաղվեն, որպեսզի մենք նման լուրջ կոռուպցիոն խնդիրներ չունենանք»,- նկատել է նա:
Ըստ վարչապետի՝ պետք է մտածել, թե ինչպես բարձրացնել փողի ծավալը՝ օտարերկրյա ներդրումներ Հայաստան բերելու ճանապարհով, ոչ թե փող տպելով:
Փաշինյանի խոսքով՝ նոր հիփոթեքային ծրագրով աշխատում են, որ վարկի ժամկետը երկարացնեն, այնպիսի ճկուն մեխանիզմներ ներդնեն, որ մատչելիությունը մեծանա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ